Հայ երիտասարդներն օգնում են Հալեպի բնակիչներին և մաքրում աղբը
Սփյուռք
ՀՄԸՄ (Հայ մարմնակրթական ընդհանուր միության) անդամ երիտասարդներն օգնում են Հալեպի բնակիչներին։
Թեև քաղաքում բավարար սնունդ և հաց կա, սակայն վաճառքի կետերի մոտ հերթեր են, և հաճախակի լսվող կրակահերթերի պայմաններում շատերը վախենում են բացել խանութները։ ՀՄԸՄ Սիրիայի գրասենյակի նախաձեռնությամբ հայ երիտասարդները մարդասիրական օգնություն են բաժանել Հալեպի՝ հիմնականում ազգությամբ ոչ հայ բնակիչներին, ովքեր առավել շատ են տուժել մարտերի ժամանակ։
Աղբը մնում է Հալեպի փողոցներում, իսկ աղբահավաքներ չկան, իսկ դա վարակիչ հիվանդությունների տարածման մտավախություն է առաջացրել։
ՀՄԸՄ երիտասարդներն իրենց ուժերով կազմակերպում են նաև փողոցները կուտակված աղբից մաքրելու աշխատանքներ։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան