Аэрофлот ընկերության կիսամյակային շահույթը նվազել է
Ռուսաստան
«Аэрофлот-российские авиалинии» ԲԲԸ-ն հայտնել է ընկերության 2012թ.-ի հունվար-հունիս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, ռուսական հաշվապահական ստանդարտներով արտահայտված շահույթի 11.2%-ով նվազեցման մասին: Այս տարի ընկերության կիսամյակային շահույթը կազմել է 5,940,945,000 ռուբլի:
Ընկերության հասույթը, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, աճել է 32.6%-ով (76,173,777,000 ռուբլի), համախառն շահույթը՝ 56.3%-ով (13,232,140,000 ռուբլի):
Аэрофлот ընկերությունը ռուսական ավիաընկերությունների մեջ գրավում է առաջին տեղը: 2011թ.-ին ընկերությունը ավելացրել է ուղևորափոխադրումը 25.6 %-ով (14,173,777 մարդ): Ավիաընկերությունը բաղկացած է 10 հատ Boeing 767, 14 Airbus A330, 18 Airbus A321, 43 Airbus A320, 15 Airbus A319, 6 Ил-96-300, 9 Sukhoi Superjet 100, 3 MD-11(F) ինքնաթիռներից: Ընկերության հիմնական բաժնետերն է համարվում ՌԴ-ն՝ 51.17% բաժնեմասով:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)