«Արմավիան» կիրականացնի Երևան-Հալեպ-Երևան լրացուցիչ չվերթեր
Սփյուռք
Չնայած Սիրիայում և, մասնավորապես, Հալեպ քաղաքում ընթացող պատերազմական գործողություններին՝ ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը սեփական նախաձեռնությամբ սիրիահայ մեր հայրենակիցներին պատերազմական գոտուց դուրս բերելու նպատակով իր բարեկամական ձեռքն է մեկնում:
«Արմավիայի» լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ սկսած օգոստոսի 1-ից «Արմավիա» ընկերությունը նախատեսում է իրականացնել լրացուցիչ չվերթ' Երևան-Հալեպ-Երևան: Լրացուցիչ չվերթեր նախատեսվում են օգոստոսի 8-ին, 15-ին, 22-ին և 29-ին: Չվերթերը կիրականացվեն 108 տեղանոց «Բոինգ» օդանավով:
1in.am


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան