Մարդու իրավունքները սփյուռքահայերի աչքերով
Սփյուռք
«Մարդու իրավունքները ՀՀ-ում սփյուռքահայերի աչքերով». այսպիսի խորագիր էր կրում հուլիսի 30-ին Պաշտպանի աշխատակազմի Շիրակի տարածքային գրասենյակում տեղի ունեցած նախաձեռնության մեկնարկը:
Հանդիպմանը ներկա էին մի շարք սփյուռքահայ երիտասարդներ, ովքեր ծանոթացան Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին, գործունեությանը, Պաշտպանի իրավասությունների ու լիազորությունների շրջանակին:
Օրվա քննարկման թեման «Կոռուպցիան» էր, որի շուրջ թեժ բանավեճ ծավալվեց, երբ սփյուռքահայ երիտասարդները բարձրաձայնեցին Հայաստանում իրենց հանդիպած կոռուպցիոն դեպքերի մասին: Կամավորներից մեկն էլ առաջարկ արեց Պաշտպանի գրասենյակում բացել հակակոռուպցիոն բաժին, որը կհամագործակցի Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարող հասարակական կազմակերպություննների հետ:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան