Արամ Ա կաթողիկոսը Ժնևում Սիրիային մարդասիրական օգնության տրամադրման կոչ է արել
Սփյուռք
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը՝ որպես Միջին Արևելքի եկեղեցիների խորհրդի նախագահ, երեկ Ժնևում միջեկեղեցական մարմիններին, կազմակերպություններին և բարեգործական միություններին կոչ է ուղղել արագացնելու և բազմապատկելու Սիրիայի ժողովրդին մարդասիրական օգնության տրամադրումը։ Վեհափառ Հայրապետը շեշտել է, որ Սիրիայի ժողովրդին տրվող մարդասիրական օգնությունը պետք է հատկացվի բոլորին անխտիր՝ անկախ կրոնական պատկանելությունից, և պետք է տրվի Սիրիայի բոլոր շրջաններին։
Կաթողիկոսը միաժամանակ շեշտել է Սիրիայում ռազմական գործողությունների և զինված բախումների դադարեցման և երկրում արդարության ու խաղաղության վերահաստատման անհրաժեշտությունը։ Նա միասնականության կոչ է ուղղել՝ շեշտելով Սիրիայի ընդհանրական և գերագույն արժեքների ու շահերի շուրջ համախմբվելու անհրաժեշտությունը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան