Ամուսնուս հետ վայելեցինք հայկական հյուրընկալությունը. Սաթի Կազանովան՝ Հայաստանի մասին (լուսանկարներ)
Բլոգոսֆերա
«Ֆաբրիկա» խմբի նախկին մասնակից, երգչուհի Սաթի Կազանովան Ինստագրամի իր էջում լուսանկարներ է հրապարակել Հայաստանից, որոնց կից գրել է.
«Ամաչում եմ ասել, որ ինքս լինելով Կովկասից՝ առաջին անգամ եմ այցելել այդ արտասովոր գեղեցիկ երկիր:
Երևանում կայացավ համերգ՝ նվիրված Իոսիֆ Դավիդովիչ Կոբզոնի հիշատակին: Այդ երեկո ես ավելի շատ բան իմացա այդ մեծ մարդու և արտիստի մասին: Իմ սերը, հարգանքը և երախտագիտությունը նրա նկատմամբ ավելի մեծացավ:
Շնորհակալ եմ բոլորին, ովքեր կապված էին սրա հետ: Մենք ամուսնուս հետ վայելեցինք հայկական հյուրընկալությունը և ջերմությունը», - գրել է երգչուհին:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն