Նոյեմբերյանում մի քանի շենքերի բակեր կասֆալտապատվեն. Սիփան Փաշինյան
Բլոգոսֆերա
ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել այն մասին, որ ասֆալտապատող մի կազմակերպություն որպես նվեր կասֆալտապատի Նոյեմբերյան քաղաքի որոշ շենքերի բակեր:
«Այս անգամ լավ նորություն ունեմ սահմանամերձ նոյեմբերյանցիների համար:
Սիրելի նոյեմբերյանցիներ, ասֆալտապատող կազմակերպություններից մեկի սեփականատերը լավ լուր հայտնեց, որ ուզում է (ոչ առաջին անգամ է նման բան անում) իր կողմից նվեր անի համայնքին՝ ասֆալտապատելով որոշ տարածքներ։ Միասին այցելել ենք Նոյեմբերյան, ծանոթացել բազմաբնակարան շենքերի բակերում տիրող վիճակին, և որոշվել է, որպես նվեր Նոյեմբերյան համայնքին, ասֆալտապատել հետևյալ շենքերի բակերն ամբողջությամբ:
Տերյան 1
Տերյան 3
Տերյան 5
Տերյան 7
Տերյան 9
Դպրոցականների 44:
Այս շենքերի բակում անձրևոտ եղանակին հնարավոր չի լինում քայլել առանց ցեխոտվելու»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն