Մխիթարյանը չի մասնակցի հավաքականի առաջիկա խաղերին
Սպորտ
Հայաստանի հավաքականի և «Ռոմա»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի ընտրանու առաջիկա հանդիպումները:
Այս մասին գրում է իտալական մամուլը: Հայ կիսապաշտպանը, ով վնասվածքի պատճառով արդեն 5 շաբաթ է չի մասնակցում «Ռոմա»-ի խաղերին, մարզադաշտ կվերադառնա միայն ընթացիկ ամսվա` նոյեմբերի ավարտին: Մխիթարյանը բաց կթողնի նոյեմբերի 15-ին և 18-ին Եվրո-2020 որակավորման վերջին տուրի խաղերը:
Հայաստանի ազգային ընտրանին նոյեմբերի 15 -ին կհյուրընկալի Հունաստանի հավաքականին, իսկ նոյեմբերի 18-ին արտագնա հանդիպում կանցկացնի Իտալիայի հավաքականի հետ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն