Մահացել է մոդելավորող Լուի Վիտոնը
Այլ
Ֆրանսիայում կյանքի 69–րդ տարում մահացել է Louis Vuitton առևտրային տան հիմնադիրի թոռան թոռը` Պատրիկ Լուի Վիտոնը։ Այդ մասին տեղեկանում ենք նորաձևության տան Instagram–ի էջից։
«Խորը կսկիծով հաղորդում ենք Պատրիկ Լուի Վիտոնի մահվան մասին։ Մենք մտովի նրա ընտանիքի հետ ենք, հատկապես որդիների` Պիերի և Բենուի, որոնք աշխատում են մեզ հետ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Պատրիկ Լուին ընտանեկան բիզնեսին միացել է 1973թ–ին և սկսել է ստորին օղակներից` աշխատելով որպես ենթավարպետ։
Louis Vuitton առևտրի տունը հիմնել է Լուի Վիտոնը` 1854թ–ին Ֆրանսիայում։ Այն մասնագիտանում է համանուն ապրանքանիշի ճամպրուկների և պայուսակների, հագուստի, օծանելիքի և «լյուքս» դասի աքսեսուարների արտադրության վրա։
View this post on Instagram


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն