Նավաբեկություն Սենեգալում․ տասնյակ մարդիկ անհետ կորել են «Եղկելին դու ես, ոտքից գլուխ». Լևոն Քոչարյանը` Նիկոլ Փաշինյանին Թրամփը խոստանում է շուտ ավարտել Իրանի հետ պատերազմը, բայց չի բացահայտում՝ ինչպես Հայաստանը նախատեսում է ընդլայնել ՄԱԿ-ի հետ համագործակցությունը ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում Սան Ֆրանցիսկոյի փողոցները ջրի տակ են․ խաթարվել է երթևեկությունը Արհեստական բանականության մրցավազք․ 59 առաջնորդի ահազանգը Միասնական ժամերգություն կանցկացվի Օշականում Կիբերհարձակում Եվրահանձնաժողովի դեմ․ արտահոսքը դեռ հաստատված չէ Իտալիան կիբերպաշտպանության ուժ է ծրագրում՝ 5 հազար մասնագետով Սև ծովի 100 միլիարդ խմ գազը․ Եվրոպայի մատակարարումները կարող են փոխվել Դուք՝ մեր կողքին, մենք՝ ձեր կողքին. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Խցանումները դեռ ծաղիկներն են, դժոխք է սպասվում․ Երևանն ավելի անկառավարելի է դառնալու․ Չախոյան 

Գործարարին պատկանող կարի արտադրամասը փակվո՞ւմ է․ աշխատակիցներն ու ընկերությունը հակասական պատասխաններ են տալիս

Հասարակություն

Գյումրիի «Սասստեքս» կարի արտադրամասի աշխատակիցներն, ովքեր ամիսներ շարունակ դժգոհում են, թե աշխատավարձ չեն ստացել՝ պնդում են, թե ընկերությունը դադարեցնում է գործունեությունը, այդ մասին իրենց հայտնել են հենց արտադրամասից: Աշխատակիցները պատմում են նաև, թե արտադրամասից հանվում են սարքավորումները և տեղափոխվում այլ տեղ։

ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում «Սասստեքս» կարի արտադրամասի գլխավոր հաշվապահ Անուշ Հակոբյանը հերքեց լուրերը, ամեն դեպքում նա փորձեց վստահեցնել, որ արտադրամասը շարունակում է իր բնականոն գործունեությունը․ «Մենք աշխատել, աշխատում և աշխատելու ենք։ Այդպիսի բան չկա, ոչ մի սարքավորում դուրս չի եկել ֆաբրիկայից, դրանք սուտ լուրեր են։ Մեր տնօրենը գործուղման է գնացել, բանակցություններ է վարում, մենք նոր պայմանագրեր ենք կնքում, որ հունվարից աշխատենք, ինչի՞ մասին է խոսքը։ Լուրեր են տարածվել, թե սարքավորումները տեղափոխվում ենք Արցախ, բայց դա հերյուրանք է, գուցե շփոթում են օրերս բացված «Սարտեքս» ընկերության հետ, ես լսել եմ, որ իրենք են նոր արտադրամաս բացում Արցախում»,- ասաց գլխավոր հաշվապահը։ 

Խոսելով կարի արտադրամասոի նոր մասնաշենքի շինարարական աշխատանքները դադարեցնելու մասին՝ Հակոբյանն ասաց, որ շինարարության մի մասն՝ առաջին փուլը, ավարտել են, բայց պետք է շարունակեն երկրորդ փուլով։ Ինչ վերաբերում է աշխատակիցների աշխատավարձերը չվճարելուն՝ Հակոբյանը նկատեց․ «Մենք գործընկեր են կորցրել՝ անորակ արտադրանք տալու պատճառով։ Նույնիսկ արտադրամասի տեխնոլոգին ուղարկեցինք Լեհաստան, որ տեսնի՝ արտադրանքն անորակ է եղել, թե ոչ։ Դրանով պայմանավորված խնդիրներ եղել են, բայց դա ամիսներ առաջ էր»,- ասաց նա։  

Ի վերջո՝ աշխատակիցների կրճատումներ եղե՞լ են, թե ոչ՝ ի պատասխան Հակոբյանն ասաց, թե ովքեր վատ աշխատողներ են, բնական է՝ չեն պահելու․ «Ովքեր լավ կարողներ են, նրանց ենք պահում։ Այդքան անորակ ապրանքը գնաց, հետ եկավ, իրանք պնդում  էին, թե իրենց կարածը չի, բայց մեր տեխնոլոգը գնացել համոզվել է, որ իրենցն է»։

Դիտարկմանը՝ հենց ա՞յդ աշխատողներն են հեռացվել՝ Հակոբյանն իրեն հակասող պատասխան տվեց․ «Դե էդպես հեռացումներ չեն եղել, էնպես չի, որ հեռացրել ենք, բայց չեն աշխատի, հլը մեր տնօրենը գործուղումից գա, բան կանենք»,- ասաց Հակոբյանը։

Նշենք, որ ընկերության աշխատակիցների խոսքով՝ հուլիսի 23-ին կայացած տնօրինության հետ վերջին հանդիպումից հետո մինչև օրս ֆաբրիկայի 120 աշխատակից չվճարվող արձակուրդում է՝ անհայտ հեռանկարով: 

Հիշեցնենք, որ «Սասստեքս»ը ընկերության հիմնադիրներն են Քրիստիան Գելիջին և գործընկերներ շվեյցարահայ գործարար Վարդան Սերմաքեշին և իր եղբայրները։ 

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սի Ծինփինը կոչ է արել հակամարտությունները լուծել բանակցություններովՆավաբեկություն Սենեգալում․ տասնյակ մարդիկ անհետ կորել են«Եղկելին դու ես, ոտքից գլուխ». Լևոն Քոչարյանը` Նիկոլ ՓաշինյանինՄասկը պնդում է՝ ԱՄՆ-ն աջակցել է 2014-ի ուկրաինական իշխանափոխությանըԹրամփը խոստովանել է՝ ԱՄՆ-ն եկամուտ է ստանում Եվրոպային զենք վաճառելովՊուտինը, Թրամփն ու Սի Ծինփինը խաղաղության հռչակագիր են ընդունելԹրամփը չի բացառել Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի միջուկային ստուգումներըԹրամփը խոստանում է շուտ ավարտել Իրանի հետ պատերազմը, բայց չի բացահայտում՝ ինչպեսԹրամփը Օբամային մեղադրել է Ռուսաստանի և Չինաստանի մերձեցման համարՀայաստանը նախատեսում է ընդլայնել ՄԱԿ-ի հետ համագործակցությունը ջրային ռեսուրսների կառավարման ոլորտումՍան Ֆրանցիսկոյի փողոցները ջրի տակ են․ խաթարվել է երթևեկությունըԱրհեստական բանականության մրցավազք․ 59 առաջնորդի ահազանգըԿիմ Չեն Ընը ռազմածովային ուժերի զարգացումը առաջնահերթություն է համարելՄիասնական ժամերգություն կանցկացվի ՕշականումԿիբերհարձակում Եվրահանձնաժողովի դեմ․ արտահոսքը դեռ հաստատված չէԻտալիան կիբերպաշտպանության ուժ է ծրագրում՝ 5 հազար մասնագետովՍև ծովի 100 միլիարդ խմ գազը․ Եվրոպայի մատակարարումները կարող են փոխվելԴուք՝ մեր կողքին, մենք՝ ձեր կողքին. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Խցանումները դեռ ծաղիկներն են, դժոխք է սպասվում․ Երևանն ավելի անկառավարելի է դառնալու․ ՉախոյանՄԱԿ․ Եմենում մարտերից ավելի քան 350 հազար մարդ է տեղահանվելՉինական էլեկտրամեքենաները՝ Լոնդոն–Բրյուսել վեճի կենտրոնում«Հաղթանակ» զբոսայգում Ալբերտ Հովհաննիսյանի և զոհված մյուս հերոսների հիշատակին անկյուն կստեղծվիՍի Ծինփինը մեծ տերություններին առաջարկել է համագործակցության 4 սկզբունքԵվրահանձնաժողովն առաջարկում է նոր վարկ․ Ուկրաինային՝ ևս 45 միլիարդ եվրոԷր Ռիադի օդանավակայանը գործում է՝ հութիների հարձակման մասին պնդումների ֆոնինՄեծ Բրիտանիան Ուկրաինային ավելի քան 1000 հեռահար հարվածային անօդաչու սարք կտրամադրիԹրամփը հաստատել է՝ ԱՄՆ-ն շարունակում է հետախուզական տվյալներ փոխանցել ՈւկրաինայինՍիսիանի, Աշոցքի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում Գողացել են զինվորների համար նախատեսված հանգանակության արկղն ու դրամարկղը. երկու անձ ձերբակալվել էՈւկրաինական անօդաչուները Թաթարստանում նավթային օբյեկտ են թիրախավորելԱՄՆ հետախուզությունը զգուշացնում է․ Իրանի սպառնալիքներն աճել ենԹրամփը հայտարարել է՝ ԱՄՆ-ն ու Չինաստանը ցանկանում են օգնել Ուկրաինայի հարցումՀորմուզով նավթի հոսքը կիսվել է․ մատակարարումների նոր տվյալներըՄերձավոր Արևելքում մնացել է ԱՄՆ-ի 2 ավիակիրԵվրահանձնաժողովում խոշոր կիբերհարձակում․ աշխատակիցների տվյալները վտանգված են13 տարվա սպասումն ավարտվեց․ GTA VI-ը հասավ խաղացողներինՀՀ-ում կանցկացվի սպորտային մարմնամարզության մեծահասակների Եվրոպայի առաջնությունՍթայլս, Այլիշ և Ֆենդեր․ Գլասթոնբերին վերադառնում էԵրևանի Մյասնիկյան պողոտայում բախվել է 4 ավտոմեքենաՀորմուզն ու Իրանը՝ Թրամփ–Սի հանդիպման օրակարգումՀարսանիքին՝ մահ․ «Ֆազ»-ի սպանության մեջ մեղադրվողը՝ ՀՀ-ում44-օրյայի հետևանքով անհայտ կորածների նույնականացման համար ուսումնասիրվել է 4,005 nսկրային նմուշ Իրանի դեմ նոր հարվածնե՞ր․ ինչ է քննարկում Թրամփը՝ ըստ Axios-իԻրանը պնդում է՝ Հորմուզի մոտ 3 տանկեր է ականի բախվելԲագրատ Սրբազանը դատարանում վերահաստատեց, որ իր պայքարը շարունակելու է մինչև վերջ․ ԴանիելյանԹրամփը հայտարարել է՝ ԱՄՆ-ի և Չինաստանի առևտրային հարաբերությունները դարձել են արդարՌուսաստանն ու Վրաստանը բանակցություններ են անցկացրել Մինսկում և գործնական պայմանավորվածություններ ձեռք բերել․ ՌԴ ԱԳՆ Ղահրամանյանը հրապարակել է ուռճացված թիվ. ՊՆ մամուլի քարտուղարՀութիների հարվածից վնասվել է Սաուդյան Արաբիայի ամենաբարձր աշտարակներից մեկըՉինաստանը, Ռուսաստանը և Միացյալ Նահանգները պետք է հարգեն միմյանց. Սի Ծինփին
Ամենադիտված