Պուտինի նոր պահանջը միգրանտներին. Ռուսաստանում մնալու կանոնները փոխվում են Ուկրաինան համաձայն է Ռուսաստանի հետ հակամարտության սառեցմանը Իրանը հայտնել է Օմանի հետ բանակցություններում առաջընթացի մասին Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. ջերմաստիճանը կնվազի Չի բացառվում Իրանի դեմ լայնածավալ պատերազմի վերսկսումը. Թրամփ Իսրայելն արդեն երրորդ օրն է արշավանքներ է իրականացնում Արևմտյան ափին․ ձերբակալվել է մոտ 40 պաղեստինցի Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի (տեսանյութ) ԱՄՆ-ն հայտարարել է, որ Իրանի ծովային շրջափակումը շարունակվում է Արաղչին Կալլասին կոչ է արել արձագանքել Կասպից ծովում իրանական նավին հասցված hարվածին Կասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցել Որո՞նք են տաք թեյի վտանգները․ ո՞ր ջերմաստիճանը կարող է քաղցկեղի հանգեցնել Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը 

Արայիկ Հարությունյանը կանխամտածված օտարածին օրակարգի սպասարկում է իրականացնում․ Արծվիկ Մինասյան

Քաղաքական

Արայիկ Հարությունյանը չի տիրապետում իրավիճակին։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը։

«Արայիկ Հարությունյանը փորձեց երիտասարդների ազնիվ ընդվզումը որակավորել, այն դեպքում, երբ ոլորտում իրականացնող հիմնական քաղաքականության շահառուն հենց երիտասարդությունն է և պարզ ու բնական է, որ երիտասարդությունը իր պոռթկումը, ընդվզումն արտահայտում է և սա կրթության պատասխանատուի կողմից որակել ամենատարբեր բնորոշումներով, ինչպես նաև կուսակցականացնել, նշանակում է՝ մարդը չի  տիրապետում իրավիճակին և չի հասկանում, թե որտեղ է գտնվում և ինչ գործառույթներ ունի։ Որպեսզի իմ հայտարարությունը չհնչի որպես հռետորական գնահատական, ուզում եմ ձեր համար կարդալ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենք»-ից մի կոնկրետ հատված, որպեսզի դուք իմանաք, որ այս մարդը չի գիտակցում իր պարտականությունները։

«Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գործառույթն է՝ մշակել և իրականացնել, ժողովրդի լեզվի, հոգևոր և մտավոր ներուժի ամրապնդման, երիտասարդների հոգևոր-մշակութային, ազգային ինքնության զարգացման, հայրենասիրական դաստիարակության, իրավագիտության մակարդակի բարձրացմանն ուղղված կառավարության քաղաքականություն»»։

Արծվիկ Մինասյանը նշեց՝ այն, ինչ անում է Արայիկ Հարությունյանը, հակառակ է վերը նշվածին։ 

«Արայիկ Հարությունյանը գործում է հակաօրինական ընթացքով։ Երիտասարդների ընդվզումը փորձելով կուսակցականացնել, ըստ էության, Արայիկ Հարությունյանը շատ պարզ նպատակ է հետապնդում՝ թուլացնել պայքարը, որտեղ ոչ թե կուսակցականությունն է, այլ ազգային գիտակցությունն է։ Արայիկ Հարությունյանը կանխամտածված օտարածին օրակարգի սպասարկում է իրականացնում՝ կտրել ազգային ինքնությունից մեր ժողովրդին, մեր երիտասարդությանը»,-ասաց Մինասյանը։

Մինասյանը նշեց, որ խելացի իշխանությունը այսպիսի ընդվզումները ընդունում է որպես կարևոր ազդակ։

«Այսինքն՝ կարող ենք արձանագրել, որ այս իշխանությունը խելացի չէ»,-նշեց Մինասյանը։ 

Մինասյանն անդրադարձավ նաև Արայիկ Հարությունյանի այն հայտարարությանը, թե ՀՅԴ-ականների արկղերը լցնելու է քրեական գործերով։

«Ես հիմա հրապարակային հայտարարում եմ, որ Արայիկ Հարությունյանը քրեական օրենսգրքով ենթակա է պատասխանատվության, թող հոդվածը ինքը որոշի, բայց առնվազն երկու հոդված այստեղ կա, մեկը սուտ մատնության հոդվածն է, մյուսն այն է, որ հանցագործություն է պարտակում։ Հակառակ դեպքում Արայիկ Հարությունյանի այս սպառնալիքները ունեն մեկ կարևոր նպատակ՝ քաղաքական շանտաժի միջոցով փորձել, իբր, իրավական մեղադրանքների տարափ տեղալ։ Այս ամենը ցույց է տալիս, որ մենք գործ ունենք անպատասխանատու մի անձնավորության հետ, որը, ցավոք, Հայաստանի իշխանության վարկաբեկման հեղինազրկման գործընթաց է նախաձեռնել»,-ասաց Մինասյանը։ 

 

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պուտինի նոր պահանջը միգրանտներին. Ռուսաստանում մնալու կանոնները փոխվում են Ուկրաինան համաձայն է Ռուսաստանի հետ հակամարտության սառեցմանը Իրանը հայտնել է Օմանի հետ բանակցություններում առաջընթացի մասին Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. ջերմաստիճանը կնվազի Չի բացառվում Իրանի դեմ լայնածավալ պատերազմի վերսկսումը. Թրամփ Իսրայելն արդեն երրորդ օրն է արշավանքներ է իրականացնում Արևմտյան ափին․ ձերբակալվել է մոտ 40 պաղեստինցի Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի (տեսանյութ) ԱՄՆ-ն հայտարարել է, որ Իրանի ծովային շրջափակումը շարունակվում է Արաղչին Կալլասին կոչ է արել արձագանքել Կասպից ծովում իրանական նավին հասցված hարվածին Կասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցել Որո՞նք են տաք թեյի վտանգները․ ո՞ր ջերմաստիճանը կարող է քաղցկեղի հանգեցնել Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը Ազատությու՛ն բոլոր քաղբանտարկյալներին. Արմեն Աշոտյանը Վարդաշեն ՔԿՀ-ից ուղերձ է հղել Ուկրաինայում շարունակվել են պաշտպանության նախարարի պաշտոնանկության դեմ բողոքի ակցիաները Իրան–Հայաստան–Վրաստան–Ռուսաստան. օրակարգում՝ նոր էներգետիկ միջանցքների ստեղծումն է Ավելի քան 250,000 մարդ է տարհանվել Ֆրանսիայում և Իսպանիայում բռնկված անտառային հրդեհների պատճառով Աստանայի դիրքորոշումը․ ինչո՞ւ է Տոկաևը տարբեր կերպ մեկնաբանում Ուկրաինայի և ԼՂ հակամարտությունները. Զաքարյան Թրամփը նոր ծրագիր ունի Իրանի դեմ. հետաձգել է ռազմական գործողությունների ընդլայնումը Արմավիրի մարզում 38-ամյա վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և քարերին ու հողաթմբերին բախվելnվ հայտնվել ձորակում․ կա վիրավnր Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող Ուժեղ թայֆուն՝ Չինաստանում. (տեսանյութ)Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հուլիսի 26-ինՄեկ մարդ է զոհվել Գերմանիայում բնակելի տանը թեթև ինքնաթիռի բախումից Արաղչի. Իրանի գործողություններն ուղղված չեն տարածաշրջանային հարևանների, այլ Միացյալ Նահանգների դեմ Ի՞նչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներինԻրանը հայտարարել է ԱՄՆ ավելի քան 200 զինծառայողի ոչնչացման մասին Oգոստոսին կգրանցվի տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները Իրանը զգուշացրել է ԵՄ-ին Կասպից ծովում իրանական նավի վրա Ուկրաինայի հարձակման անկանխատեսելի հետևանքների մասին Չինաստանին պատուհասել է «Հունսյա» թայֆունը. ավելի քան 700 հազար մարդ տարհանվել է Զելենսկու հրատապ հայտարարությունը. Ռուսաստանը հետախուզական տվյալներ է փոխանցում Իրանին Սևան-Մարտունի ավտոճանապարհին բшխվել են «Toyota Camry»-ն և «Hyundai ix35»-ը․ կան վիրավnրներ Ռուսաստանը գիշերը հարվածներ է հասցրել Կիևին, Օդեսային և Կրիվոյ Ռոգին ՌԴ ԶՈւ-ն զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային. ՌԴ ՊՆ Մանկության տարիներին սերմանված արժեքներով է կերտվում ազգի վաղվա օրը․ Ռուբեն Սրբազան Էլբրուսում երկու ալպինիստ է զոհվել Սուրեն Պապիկյանի նոր հրամանը՝ ժամկետային զինծառայողների վերաբերյալ CNN. ԱՄՆ փոխնախագահը մտահոգություն է հայտնել Իրանի հետ պատերազմի հնարավոր սրման կապակցությամբ Վեդիում 26-ամյա տղամարդը տանն իրեն պատկանող ատրճանակով մի քանի կրակոց է արձակել Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Իրանի ԱԳՆ Միկրոավտոբուսը Բեռլինում մխրճվել է ԼԳՊՏ շքերթի մեջ, կա զոհ և վիրավորներ Երկուշաբթի լույս չի լինելու Գիտնականները հայտնաբերել են ասֆալտի ամրությունը բարձրացնող բաղադրիչ Վլադիվոստոկի ավելի քան 22,000 բնակիչ մնացել է առանց էլեկտրաէներգիայիՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելու Հայտնաբերվել են կենսաթաղանթներ, որոնք կարող են դուրս նետել մանրէները 7 նշան, որ օրգանիզմը ջրի պակաս ունի5 փաստ Հյուսիսային Կորեայի առօրյայի մասին, որոնք շատերին են զարմացնումՈր մթերքներն են համարվում «բնական էներգետիկներ»5 սովորություն, որոնք դանդաղ «ծերացնում» են ուղեղըԲժիշկները զգուշացնում են․ այս նշանը կարող է վկայել լուրջ խնդրի մասին
Ամենադիտված