Երևանցիները ահազանգում են՝ ծորակներից պղտոր ջուր է հոսում․ ինչ է ասում «Վեոլիա Ջուրը» «Գորիս» ՔԿՀ այցելած քաղաքացու մոտ թմրամիջոցի նմանվող զանգված ու հեռախոս են հայտնաբերել ՀՎԿԱԿ-ը զգուշացնում է․ ջրի համի, հոտի կամ գույնի փոփոխության դեպքում մի՛ օգտագործեք այն խմելու համար Ինչ ունեցվածք ունի Սպիտակի համայնքապետը․ 6 անշարժ գույք և 7.8 մլն դրամ եկամուտ․ «ԱրմԼուր» Փեսային «Lexus»-ով վրաերթի ենթարկած աներորդին ձերբակալվել է․ մեքենան ոստիկանները գտել էին Պերսեպոլիս. պարսկական կայսրության քարե մայրաքաղաքը Հակակոռուպցիոն կոմիտեն և IRZ-ը ընդլայնում են համագործակցությունը Փաշինյանի «հայկական աթոռը», Իրանի կոշտ ուղերձը ՀՀ-ին ու Ադրբեջանին, TRIPP-ի նոր փուլը ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան #ՈՒՂԻՂ․ Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստը Պեսկովը Հայաստանին կոչ է արել կողմնորոշվել ԵԱՏՄ-ին կամ ԵՄ-ին իր անդամակցության հարցում Սիսիանում զինծառայողը նռնակի պայթյունից է մահացել՝ վիճաբանությունից հետո 

Այս հողի նկատմամբ պետք է հարգանք ունենալ. Արմեն Սարգսյանը Տավուշում կոչ է արել վերստին հայտնաբերել հայրենիքը

Հասարակություն

 Աշխատանքային այցով Տավուշի մարզում գտնվող Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է մարզի արտադրական ձեռնարկություններ։

Ինչպես  տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նավուր համայնքում նախագահ Սարգսյանն այցելել է «Շամշադին էկո միթ» գյուղատնտեսական արտադրական կոոպերատիվ։ Այստեղ արտադրվում է բարձրորակ մսամթերք, որն առաջիկայում իրացվելու է տեղական շուկայում։ Այն բացվել է Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի նախաձեռնությամբ, Եվրոպական միության աջակցությամբ վերջերս համալրվել է նոր արդիական սարքավորումներով, ինչը հնարավորություն է տվել բարձրացնել արտադրության որակը։ «Այս շրջանը շատ հայտնի է հոյակապ որակի խոզի մսով: Այստեղ խոզի միսը սկսել են արտադրել հին սովորույթի համաձայն, որ եղել է այս գյուղերում: Այսինքն, այդ սովորույթը չեն բերել Իսպանիայից, Իտալիայից, իրենց սեփական տեխնոլոգիան է»,-լրագրողների հետ զրույցում ասել է նախագահը: Նա ողջունելի է համարել, որ Ռուսաստանից վերադարձած նավուրեցին հոգևոր հոր աջակցությամբ արտադրություն է կազմակերպել հայրենի գյուղում: «Արտադրության համար նախ և առաջ ցանկություն է պետք, կազմակերպման շնորհք: Արդյունքում՝ 75 մարդ, մեծ մասամբ կանայք, աշխատանք ունեն և իրենց ապրուստն արժանապատվորեն են վաստակում, աշխատում են և պահում իրենց ընտանիքները,-նշել է նախագահը:- Ես կոչ եմ անում մեր բոլոր հայրենակիցներին, որոնք ապրում են Հայաստանից դուրս՝ Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ամերիկայում՝ վերադարձեք ձեր տուն: Ձեր տանը ձեզ սպասում են, տուն վերադառնալով և ձեր հաջողության մի փոքր մասը կիսելով ձեր համագյուղացիների, տանեցիների հետ, կարող եք մեծ փոփոխություն բերել, կարող եք բազմաթիվ աշխատանքներ անել: Մեր երկիրը, հողը հարուստ է, մեր մարդիկ հարուստ են, հարուստ են իրենց հոգով, աշխատասիրությամբ:

Մեր գյուղերում՝սահմանամերձ կամ ոչ սահմանամերձ, եթե լինեն անհրաժեշտ հիմնարար լուծումներ՝ լավ դպրոց, մանկապարտեզ, բժշկական օգնություն և աշխատանք, ոչ ոք չի ցանկանա ուրիշ տեղ տեղափոխվել: Իհարկե, շատ էական է, որ երեխաներից յուրաքանչյուրը կարողանան իրենց տանը գտնել բազմաթիվ մասնագիտություններ՝ բժիշկ, ատամնաբույժ, ֆուտբոլիստ կամ գործարար, բայց ամենակարևորը՝ կապված լինեն հողին, քանի որ այն կերակրում է ոչ միայն իրենց, այլ նաև ողջ ժողովրդին: Այս հողի նկատմամբ պետք է հարգանք ունենալ»:

Անդրադառնալով Տավուշի գյուղերով շրջայցին, նախագահ Սարգսյանը լրագրողներին մասնավորապես ասել է. «Շատ ուրախ եմ, որ Չինարիում 7 երեխա է ծնվել, բայց սպասում եմ այն օրվան, երբ 12-ը կծնվեն, հետո 27-ը, 37-ը: Որովհետև այդ մարդիկ այս գյուղից գնացողը, հեռացողը չեն: Ինչ-որ իմաստով մեր ազգի առանցքը ներկայացնող մարդիկ են, իրենց պապական հողն է: Այս հողից նույնիսկ մեկ սանտիմետր չեն հեռանալու, որքան էլ որ դժվարություններ լինեն: Ես դժվարություն չտեսա նրանց հայացքներում, ուրախությամբ ապրում են իրենց հողի վրա, վստահ են, որ ամեն ինչ լավ է լինելու: Հետևաբար մեր բոլորի պարտականությունն է ամեն բան անել, որ նրանք զգան, որ իրենց կողքին ենք: Եվ դա պետք է ոչ միայն խոսքով կամ գործերով լինի, այլև մեր ֆիզիկական ներկայությամբ:

Ես այսօր այստեղ եմ և շատ եմ ափսոսում, որ իմ շատ ընկերներ ու բարեկամներ Երևանում, շատ երևանցիներ ինձ հետ այսօր այստեղ չեն: Այս հիասքանչ բնությունն ամեն ինչ է՝ սկսած մաքուր օդից, լիաթոք շնչելու զգացումից, աջ ու ձախ գեղեցիկ տեսարաններ են: Յուրօրինակ է, աշխարհում չկան այսպիսի գեղեցիկ տեղեր, մարդիկ են հոյակապ, ստեղծագործ:

Հայաստանը նաև Գյումրին է, Լոռին, Տավուշը: Ուզում եմ կոչ անել մեր բոլոր ընկերներին, բարեկամներին՝ շաբաթ-կիրակի վերցրեք ձեր երեխաներին և հայտնաբերեք ձեր հայրենիքը: Ուղերձը նույնն է մեր բոլոր հայրենակիցներին, անկախ նրանից, թե որտեղ են ապրում՝ Գյումրիում, Վանաձորում, Լոս Անջելեսում, թե Փարիզում՝ եկե՛ք և ինքներդ հայտնաբերեք այս հիասքանչ աշխարհը, որ ձեր հայրենիքն է, եկե՛ք, հայտնաբերեք Չինարի գյուղը»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Երևանցիները ահազանգում են՝ ծորակներից պղտոր ջուր է հոսում․ ինչ է ասում «Վեոլիա Ջուրը»ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Ուկրաինային շուրջ 3 մլրդ եվրոյի նոր վճարմանը«Գորիս» ՔԿՀ այցելած քաղաքացու մոտ թմրամիջոցի նմանվող զանգված ու հեռախոս են հայտնաբերելՀՎԿԱԿ-ը զգուշացնում է․ ջրի համի, հոտի կամ գույնի փոփոխության դեպքում մի՛ օգտագործեք այն խմելու համարԿիմ Չեն Ընը հրավեր է ստացել այցելելու ՌուսաստանԻնչ ունեցվածք ունի Սպիտակի համայնքապետը․ 6 անշարժ գույք և 7.8 մլն դրամ եկամուտ․ «ԱրմԼուր» Թրամփը նշել է Սի Ծինփինի հետ հանդիպման թեմաներից մեկըՓեսային «Lexus»-ով վրաերթի ենթարկած աներորդին ձերբակալվել է․ մեքենան ոստիկանները գտել էինՖրանսիան պատրաստ է զորքեր ուղարկել Ուկրաինա հրադադարից հետոՊերսեպոլիս. պարսկական կայսրության քարե մայրաքաղաքըՀակակոռուպցիոն կոմիտեն և IRZ-ը ընդլայնում են համագործակցությունը Փաշինյանի «հայկական աթոռը», Իրանի կոշտ ուղերձը ՀՀ-ին ու Ադրբեջանին, TRIPP-ի նոր փուլըՀյուսիսային Կորեան փորձարկել է կառավարվող MLRS արկՀյուսիսային Կորեան փորձարկել է HIMARS-ի համարժեք համարվող կառավարվող հրթիռՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան Պակիստանը ավիահարվածներ է հասցրել Աֆղանստանում գտնվող թիրախներինԷրդողանը խոսել է Սև ծովում անվտանգ նավարկության անհրաժեշտության մասին#ՈՒՂԻՂ․ Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստըՊետական դավաճանության համար դատապարտված զույգին ձերբակալել են Ղազախստան մեկնելու ճանապարհինՊեսկովը Հայաստանին կոչ է արել կողմնորոշվել ԵԱՏՄ-ին կամ ԵՄ-ին իր անդամակցության հարցում Եվրախորհրդարանը կոչ է արել արգելել կենդանիների սպանդը մորթու համարՍիսիանում զինծառայողը նռնակի պայթյունից է մահացել՝ վիճաբանությունից հետո2-րդ տիպի շաքարային դիաբետ ունեցող մարդկանց շրջանում քաղցկեղն ավելի հաճախ է հանդիպումՔարշերինգի մեքենայում հայտնաբերվել է 4-5 օր այնտեղ մնացած տղամարդու դիՈւզբեկստանը կոչ է արել միջազգային հանրությանը օգնել Աֆղանստանին խաղաղության հասնելու հարցում«Բոլորին վերադարձրեց իրականություն». ԶախարովաՉինաստանը կոչ է արել Իրանին և Միացյալ Նահանգներին վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում«Մեզ համար նա Ամենայն հայոց կաթողիկոսն է»․ լրագրողները հակադարձել են Ալեն ՍիմոնյանինՊեսկովը խոսել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի մասինՓաշինյանի հանդիպումները ԱՄՆ-ում. Ուկրաինան պատրաստ է լիակատար հրադադարի. ՍիբիգաՀայաստանից Ադրբեջան արտահանվել է միայն ալյումինե փայլաթիթեղ․ Պապոյանը խոստացել է ճշտել ծավալներըԱրգենտինայի նախագահը ՄԱԿ-ը անվանել է մակաբույծների կերակրման ամանՊեսկովը հայտարարել է, որ Հայաստանը պետք է ընտրություն կատարիԻրանը թույլ է տվել, որ ԱՄՆ-ի հետ հակամարտությունը ընդլայնվի մինչև Հնդկական օվկիանոսՀայաստանը մասամբ պարզեցրել է ավտոբուսների և միկրոավտոբուսների ներմուծումը Զինծառայող է մահացել. ՊՆ-ն հաստատեց Լեհաստանում հրկիզել են Ուկրաինային ինտերնետով ապահովող Starlink-ի ցամաքային կայանըԳերմանիայում քարերով հարձակվել են Մերցի կուսակցության գրասենյակի վրաՔաղաքացին ներկայացրել է Աննա Վարդապետյանի քեռի, պարզվել է` սուտ է, կանչել են ոստիկանություն. ՍարգսյանՊապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան. Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերինԹուրքիայի հարավ-արևելքում երկրաշարժ է տեղի ունեցելՊաշտպանության նախարարության խիստ նախազգուշացումը․ հայտարարություն Պետք է անհանգստանանք, որ մի օր չզարթնենք ու ՀՀ ն որպես անկախ պետություն չլինի․ Ալեն ՍիմոնյանԹուրքիայի որևէ վտանգ չեմ տեսնում.օգոստոսի 8-ից հետո սպառնալիքը 0 ա. Սիմոնյանը՝ ռուսական բազայի մասինԸստ Ալեն Սիմոնյանի՝ ժողովուրդն իրենց «մանդատ է տվել» հեռացնելու կաթողիկոսին#ՈՒՂԻՂ․ Ալեն Սիմոնյանի ճեպազրույցըՎենեսուելայի նախագահի ներկայացուցիչը խոստացել է անցկացնել ընտրություններԼոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհըՀայաստանի արտահանումը 8 ամսում նվազել է մոտ 5 տոկոսով․ Պապոյանը դա վատ արդյունք չի համարումԼոս Անջելեսում տիֆի բռնկում է գրանցվել
Ամենադիտված