Պուտինի նոր պահանջը միգրանտներին. Ռուսաստանում մնալու կանոնները փոխվում են Ուկրաինան համաձայն է Ռուսաստանի հետ հակամարտության սառեցմանը Իրանը հայտնել է Օմանի հետ բանակցություններում առաջընթացի մասին Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. ջերմաստիճանը կնվազի Չի բացառվում Իրանի դեմ լայնածավալ պատերազմի վերսկսումը. Թրամփ Իսրայելն արդեն երրորդ օրն է արշավանքներ է իրականացնում Արևմտյան ափին․ ձերբակալվել է մոտ 40 պաղեստինցի Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի (տեսանյութ) ԱՄՆ-ն հայտարարել է, որ Իրանի ծովային շրջափակումը շարունակվում է Արաղչին Կալլասին կոչ է արել արձագանքել Կասպից ծովում իրանական նավին հասցված hարվածին Կասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցել Որո՞նք են տաք թեյի վտանգները․ ո՞ր ջերմաստիճանը կարող է քաղցկեղի հանգեցնել Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը 

Դիվանագիտական ծառայությունը պետք է օգնի մեր պետությանը՝ ավելի լավ հասկանալու աշխարհը. Փաշինյան

Քաղաքական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցի հիմնադրման 10-ամյակին և երիտասարդ դիվանագետների երդման արարողությանը:

Վարչապետը նախ շրջայց է կատարել դիվանագիտական դպրոցում, ծանոթացել դպրոցի տասնամյա գործունեությանը և միջազգային հարաբերություններում Հայաստանի Հանրապետության ներգրավմանը նվիրված ցուցանմուշներին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ներկաներին Դիվանագիտական դպրոցի հոբելյանի կապակցությամբ և նշել, որ հայտնի ու հին հասկացությունների նշանակությունները ժամանակակից աշխարհում նոր նրբերանգներ են ստանում և  կարևոր է, որպեսզի ժամանակ առ ժամանակ արձանագրենք, թե ինչ ակնկալիք և պահանջ ունենք մեր դիվանագիտական ծառայությունից, դիվանագետներից:

«Այժմ այնպես է ստացվել, որ եթե դիվանագիտություն ասելով հասկանանք զուտ արտաքին կապերը, ապա կպարզենք, որ դրանով պետական բոլոր կառույցներն են զբաղվում, ընդհուպ քաղաքապետարանները և գյուղապետարանները, որովհետև հիմա աշխարհում շփումների շրջանակը շատ է լայնացել: Մի ժամանակ էր, որ օտարերկրացի հիմնականում տեսնում էին դիվանագետները և օտարերկրացիների հետ շփվում էին հիմնականում դիվանագետները:

Եվ ուրեմն, նոր պայմաններում ո՞րն է դիվանագիտական համակարգի ամենամեծ ծառայությունը: Իմ համոզումն այն է, որ դիվանագիտական ծառայությունը պետք է օգնի մեր պետությանը, մեր ժողովրդին, որպեսզի աշխարհն ավելի լավ հասկանա մեզ և մենք ավելի լավ հասկանանք աշխարհը, որովհետև մեծապես սրանով է պայմանավորված, թե մենք ինչքանով համահունչ կլինենք այն պրոցեսներին, ինչքանով համահունչ կլինենք այն զարգացումներին, որոնք տեղի են ունենում աշխարհում, այն դեպքում, երբ այդ պրոցեսները համապատասխանում են մեր ազգային ու պետական շահերին, և ինչքանով կկարողանանք ճանաչել այդ պրոցեսներն ու կառավարել մեր շահերն այն դեպքում, երբ այդ գլոբալ պրոցեսները մեր շահերին հակադրվում են»,- նշել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով, այս առումով կարևոր է, որպեսզի մեր դիվանագիտական կրթությունը շրջանավարտներին տա աշխարհը, սեփական երկիրը և ժողովրդին ճանաչելու ավելի մեծ հմտություն: Հետևաբար, կառավարության ղեկավարի կարծիքով, վկայականները, դիպլոմները պետք է ոչ թե ընկալել որպես վկայություն, որ ունենք բավարար չափով գիտելիքներ, այլ վկայություն այն բանի, որ ունենք բավարար հմտություններ՝ զարգացող աշխարհում իմանալու այն ամենը, ինչ կապահովի մեզ ստանալ տեղեկատվություն, ունենալ կարողություն, հաղորդակից լինել այն գիտելիքին, հմտություններին և հատկություններին, որոնք ամեն օր տեղի են ունենում փոփոխվող աշխարհում:

«Այս առումով, կարծում եմ՝ հենց սա պետք է նկատի ունենանք, երբ ասում ենք, որ մեր պետությունը, երկիրը և ժողովուրդը պետք է լինեն մրցունակ: Մենք պետք է կարողանանք ժամանակակից աշխարհում ունենալ մեր տեղը, մեր ինքնությունը, պաշտպանել, պահպանել, զարգացնել մեր ինքնությունը: Եվ զարգացում ասելով՝ ես նկատի ունեմ հետևյալը. մեր հազարամյա պատմության մեջ հաջողված կարելի է համարել այն հատվածները, որտեղ մենք ոչ թե լուսանցքում ենք եղել, այլ եղել ենք աշխարհի մաս: Այդ աշխարհի ոչ բոլոր երևույթների հետ լինելով համաձայն, այդ աշխարհի ոչ բոլոր երևույթները մեզ համար համարելով ընդունելի, բայց այնուամենայնիվ, աշխարհի մաս լինելը և այս զգացողությամբ ոչ միայն ինքներս մեզ համակրելը, այլև ուրիշներին համակրելը, կարծում եմ՝ մեր մրցունակության բարձրացման ամենակարևոր ճանապարհն է:

Ահա այս գործոնն է, որ դիվանագիտությունը, արտաքին քաղաքական գերատեսչությունը, դիվանագիտական ծառայությունը, իսկապես շատ մեծ և տանող դերակատարում ունի: Ես ուզում եմ բոլորիդ հաջողություն մաղթել այս առաքելության իրականացման գործում: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ դիվանագիտական դպրոցին 10-րդ տարեդարձի կապակցությամբ և բոլոր շրջանավարտներին՝ դիվանագիտական ծառայության նոր փուլ, կամ գիտելիքի ձեռք բերման նոր փուլ մուտք գործելու կապակցությամբ»,- նշել է վարչապետ Փաշինյանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պուտինի նոր պահանջը միգրանտներին. Ռուսաստանում մնալու կանոնները փոխվում են Ուկրաինան համաձայն է Ռուսաստանի հետ հակամարտության սառեցմանը Իրանը հայտնել է Օմանի հետ բանակցություններում առաջընթացի մասին Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. ջերմաստիճանը կնվազի Չի բացառվում Իրանի դեմ լայնածավալ պատերազմի վերսկսումը. Թրամփ Իսրայելն արդեն երրորդ օրն է արշավանքներ է իրականացնում Արևմտյան ափին․ ձերբակալվել է մոտ 40 պաղեստինցի Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի (տեսանյութ) ԱՄՆ-ն հայտարարել է, որ Իրանի ծովային շրջափակումը շարունակվում է Արաղչին Կալլասին կոչ է արել արձագանքել Կասպից ծովում իրանական նավին հասցված hարվածին Կասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցել Որո՞նք են տաք թեյի վտանգները․ ո՞ր ջերմաստիճանը կարող է քաղցկեղի հանգեցնել Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը Ազատությու՛ն բոլոր քաղբանտարկյալներին. Արմեն Աշոտյանը Վարդաշեն ՔԿՀ-ից ուղերձ է հղել Ուկրաինայում շարունակվել են պաշտպանության նախարարի պաշտոնանկության դեմ բողոքի ակցիաները Իրան–Հայաստան–Վրաստան–Ռուսաստան. օրակարգում՝ նոր էներգետիկ միջանցքների ստեղծումն է Ավելի քան 250,000 մարդ է տարհանվել Ֆրանսիայում և Իսպանիայում բռնկված անտառային հրդեհների պատճառով Աստանայի դիրքորոշումը․ ինչո՞ւ է Տոկաևը տարբեր կերպ մեկնաբանում Ուկրաինայի և ԼՂ հակամարտությունները. Զաքարյան Թրամփը նոր ծրագիր ունի Իրանի դեմ. հետաձգել է ռազմական գործողությունների ընդլայնումը Արմավիրի մարզում 38-ամյա վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և քարերին ու հողաթմբերին բախվելnվ հայտնվել ձորակում․ կա վիրավnր Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող Ուժեղ թայֆուն՝ Չինաստանում. (տեսանյութ)Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հուլիսի 26-ինՄեկ մարդ է զոհվել Գերմանիայում բնակելի տանը թեթև ինքնաթիռի բախումից Արաղչի. Իրանի գործողություններն ուղղված չեն տարածաշրջանային հարևանների, այլ Միացյալ Նահանգների դեմ Ի՞նչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներինԻրանը հայտարարել է ԱՄՆ ավելի քան 200 զինծառայողի ոչնչացման մասին Oգոստոսին կգրանցվի տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները Իրանը զգուշացրել է ԵՄ-ին Կասպից ծովում իրանական նավի վրա Ուկրաինայի հարձակման անկանխատեսելի հետևանքների մասին Չինաստանին պատուհասել է «Հունսյա» թայֆունը. ավելի քան 700 հազար մարդ տարհանվել է Զելենսկու հրատապ հայտարարությունը. Ռուսաստանը հետախուզական տվյալներ է փոխանցում Իրանին Սևան-Մարտունի ավտոճանապարհին բшխվել են «Toyota Camry»-ն և «Hyundai ix35»-ը․ կան վիրավnրներ Ռուսաստանը գիշերը հարվածներ է հասցրել Կիևին, Օդեսային և Կրիվոյ Ռոգին ՌԴ ԶՈւ-ն զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային. ՌԴ ՊՆ Մանկության տարիներին սերմանված արժեքներով է կերտվում ազգի վաղվա օրը․ Ռուբեն Սրբազան Էլբրուսում երկու ալպինիստ է զոհվել Սուրեն Պապիկյանի նոր հրամանը՝ ժամկետային զինծառայողների վերաբերյալ CNN. ԱՄՆ փոխնախագահը մտահոգություն է հայտնել Իրանի հետ պատերազմի հնարավոր սրման կապակցությամբ Վեդիում 26-ամյա տղամարդը տանն իրեն պատկանող ատրճանակով մի քանի կրակոց է արձակել Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Իրանի ԱԳՆ Միկրոավտոբուսը Բեռլինում մխրճվել է ԼԳՊՏ շքերթի մեջ, կա զոհ և վիրավորներ Երկուշաբթի լույս չի լինելու Գիտնականները հայտնաբերել են ասֆալտի ամրությունը բարձրացնող բաղադրիչ Վլադիվոստոկի ավելի քան 22,000 բնակիչ մնացել է առանց էլեկտրաէներգիայիՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելու Հայտնաբերվել են կենսաթաղանթներ, որոնք կարող են դուրս նետել մանրէները 7 նշան, որ օրգանիզմը ջրի պակաս ունի5 փաստ Հյուսիսային Կորեայի առօրյայի մասին, որոնք շատերին են զարմացնումՈր մթերքներն են համարվում «բնական էներգետիկներ»5 սովորություն, որոնք դանդաղ «ծերացնում» են ուղեղըԲժիշկները զգուշացնում են․ այս նշանը կարող է վկայել լուրջ խնդրի մասին
Ամենադիտված