Նավաբեկություն Սենեգալում․ տասնյակ մարդիկ անհետ կորել են «Եղկելին դու ես, ոտքից գլուխ». Լևոն Քոչարյանը` Նիկոլ Փաշինյանին Թրամփը խոստանում է շուտ ավարտել Իրանի հետ պատերազմը, բայց չի բացահայտում՝ ինչպես Հայաստանը նախատեսում է ընդլայնել ՄԱԿ-ի հետ համագործակցությունը ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում Սան Ֆրանցիսկոյի փողոցները ջրի տակ են․ խաթարվել է երթևեկությունը Արհեստական բանականության մրցավազք․ 59 առաջնորդի ահազանգը Միասնական ժամերգություն կանցկացվի Օշականում Կիբերհարձակում Եվրահանձնաժողովի դեմ․ արտահոսքը դեռ հաստատված չէ Իտալիան կիբերպաշտպանության ուժ է ծրագրում՝ 5 հազար մասնագետով Սև ծովի 100 միլիարդ խմ գազը․ Եվրոպայի մատակարարումները կարող են փոխվել Դուք՝ մեր կողքին, մենք՝ ձեր կողքին. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Խցանումները դեռ ծաղիկներն են, դժոխք է սպասվում․ Երևանն ավելի անկառավարելի է դառնալու․ Չախոյան 

Վատ ավանդույթները շարունակվում են. Գյումրու ավտոմաքսատան մոտ վճարումով հերթ պահողներ կան

Հասարակություն

Երևանից Գյումրի տեղափոխված ավտոմաքսատան մոտ գոյացած հերթերը վաճառվում են. դժգոհում են քաղաքացիները: Նրանց խոսքով՝ գիշերվանից հերթ են պահում, որ շուտ սպասարկվեն, բայց ժամեր անց պարզում են, որ իրենցից առաջ գրանցված 30 հոգին, չգիտես ինչպես, դարձել է 300-ը:

ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լուսինե Մկրտչյանն ասաց, որ խոսակցությունների մասին տեղեկացրել են ոստիկանությանը. «ՊԵԿ-ը պատասխանատու է մաքսատան գործառույթների պատշաճ իրականացման համար, ինչն էլ բարձր մակարդակով իրականացնում է։ Այսօր Գյումրիում օրական մաքսազերծվում է մոտ 500 մեքենա։ Սպասարկումն իրականացվում է արագ, առանց ավելորդ քաշքշուկների պրոֆեսիոնալ մասնագետների կողմից։ Ինչ վերաբերում է տեղի բնակիչների կողմից հերթեր վաճառելու հետ կապված լուրերին, նման խոսակցությունների մասին տեղյակ ենք պահել ոստիկանությանը՝ խնդրելով մաքսատան տարածքից դուրս իրականացնել հսկողական աշխատանքներ ու սահմանել կարգ ու կանոն»,- ասաց նա։

Ըստ տեղեկությունների՝ մարդիկ  գնում են մաքսատան մոտ, իրենց մեքենայով հերթ են պահում և ցանկացողին պահած տեղը վաճառում են 20 հազար դրամով, մեջտեղում՝ 10 հազար դրամով: 

Մենք ոստիկանությունից հետաքրքրվեցինք՝ կոնկրետ դեպքեր բացահայտվե՞լ են, թե ոչ. «Այս օրերի ընթացքում նման 2 դեպք է արձանագրվել, որոնցից մեկն այսօր առավոտյան: 2 դեպքով նյութեր են նախապատրաստվում: Տեղում շուրջօրյա ծառայություն է իրականացվում ոստիկանության աշխատակիցների կողմից հասարակական կարգն ապահովելու նկատառումներով: Հերթում կանգնած վարորդների հետ տարվում են բացատրական աշխատանքներ»,- մեզ հետ զրույցում ասաց Ոստիկանության լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը: 

Նա հայտնեց նաև, որ նախկինում ևս նման դեպքեր գրանցվել են:

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նավաբեկություն Սենեգալում․ տասնյակ մարդիկ անհետ կորել են«Եղկելին դու ես, ոտքից գլուխ». Լևոն Քոչարյանը` Նիկոլ ՓաշինյանինՄասկը պնդում է՝ ԱՄՆ-ն աջակցել է 2014-ի ուկրաինական իշխանափոխությանըԹրամփը խոստովանել է՝ ԱՄՆ-ն եկամուտ է ստանում Եվրոպային զենք վաճառելովՊուտինը, Թրամփն ու Սի Ծինփինը խաղաղության հռչակագիր են ընդունելԹրամփը չի բացառել Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի միջուկային ստուգումներըԹրամփը խոստանում է շուտ ավարտել Իրանի հետ պատերազմը, բայց չի բացահայտում՝ ինչպեսԹրամփը Օբամային մեղադրել է Ռուսաստանի և Չինաստանի մերձեցման համարՀայաստանը նախատեսում է ընդլայնել ՄԱԿ-ի հետ համագործակցությունը ջրային ռեսուրսների կառավարման ոլորտումՍան Ֆրանցիսկոյի փողոցները ջրի տակ են․ խաթարվել է երթևեկությունըԱրհեստական բանականության մրցավազք․ 59 առաջնորդի ահազանգըԿիմ Չեն Ընը ռազմածովային ուժերի զարգացումը առաջնահերթություն է համարելՄիասնական ժամերգություն կանցկացվի ՕշականումԿիբերհարձակում Եվրահանձնաժողովի դեմ․ արտահոսքը դեռ հաստատված չէԻտալիան կիբերպաշտպանության ուժ է ծրագրում՝ 5 հազար մասնագետովՍև ծովի 100 միլիարդ խմ գազը․ Եվրոպայի մատակարարումները կարող են փոխվելԴուք՝ մեր կողքին, մենք՝ ձեր կողքին. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Խցանումները դեռ ծաղիկներն են, դժոխք է սպասվում․ Երևանն ավելի անկառավարելի է դառնալու․ ՉախոյանՄԱԿ․ Եմենում մարտերից ավելի քան 350 հազար մարդ է տեղահանվելՉինական էլեկտրամեքենաները՝ Լոնդոն–Բրյուսել վեճի կենտրոնում«Հաղթանակ» զբոսայգում Ալբերտ Հովհաննիսյանի և զոհված մյուս հերոսների հիշատակին անկյուն կստեղծվիՍի Ծինփինը մեծ տերություններին առաջարկել է համագործակցության 4 սկզբունքԵվրահանձնաժողովն առաջարկում է նոր վարկ․ Ուկրաինային՝ ևս 45 միլիարդ եվրոԷր Ռիադի օդանավակայանը գործում է՝ հութիների հարձակման մասին պնդումների ֆոնինՄեծ Բրիտանիան Ուկրաինային ավելի քան 1000 հեռահար հարվածային անօդաչու սարք կտրամադրիԹրամփը հաստատել է՝ ԱՄՆ-ն շարունակում է հետախուզական տվյալներ փոխանցել ՈւկրաինայինՍիսիանի, Աշոցքի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում Գողացել են զինվորների համար նախատեսված հանգանակության արկղն ու դրամարկղը. երկու անձ ձերբակալվել էՈւկրաինական անօդաչուները Թաթարստանում նավթային օբյեկտ են թիրախավորելԱՄՆ հետախուզությունը զգուշացնում է․ Իրանի սպառնալիքներն աճել ենԹրամփը հայտարարել է՝ ԱՄՆ-ն ու Չինաստանը ցանկանում են օգնել Ուկրաինայի հարցումՀորմուզով նավթի հոսքը կիսվել է․ մատակարարումների նոր տվյալներըՄերձավոր Արևելքում մնացել է ԱՄՆ-ի 2 ավիակիրԵվրահանձնաժողովում խոշոր կիբերհարձակում․ աշխատակիցների տվյալները վտանգված են13 տարվա սպասումն ավարտվեց․ GTA VI-ը հասավ խաղացողներինՀՀ-ում կանցկացվի սպորտային մարմնամարզության մեծահասակների Եվրոպայի առաջնությունՍթայլս, Այլիշ և Ֆենդեր․ Գլասթոնբերին վերադառնում էԵրևանի Մյասնիկյան պողոտայում բախվել է 4 ավտոմեքենաՀորմուզն ու Իրանը՝ Թրամփ–Սի հանդիպման օրակարգումՀարսանիքին՝ մահ․ «Ֆազ»-ի սպանության մեջ մեղադրվողը՝ ՀՀ-ում44-օրյայի հետևանքով անհայտ կորածների նույնականացման համար ուսումնասիրվել է 4,005 nսկրային նմուշ Իրանի դեմ նոր հարվածնե՞ր․ ինչ է քննարկում Թրամփը՝ ըստ Axios-իԻրանը պնդում է՝ Հորմուզի մոտ 3 տանկեր է ականի բախվելԲագրատ Սրբազանը դատարանում վերահաստատեց, որ իր պայքարը շարունակելու է մինչև վերջ․ ԴանիելյանԹրամփը հայտարարել է՝ ԱՄՆ-ի և Չինաստանի առևտրային հարաբերությունները դարձել են արդարՌուսաստանն ու Վրաստանը բանակցություններ են անցկացրել Մինսկում և գործնական պայմանավորվածություններ ձեռք բերել․ ՌԴ ԱԳՆ Ղահրամանյանը հրապարակել է ուռճացված թիվ. ՊՆ մամուլի քարտուղարՀութիների հարվածից վնասվել է Սաուդյան Արաբիայի ամենաբարձր աշտարակներից մեկըՉինաստանը, Ռուսաստանը և Միացյալ Նահանգները պետք է հարգեն միմյանց. Սի ԾինփինՊուտինի սպառնալիքն ու Սի Ծինփինի զինաթափման կոչը. Երևանից Թուրքիա թռիչքը հետաձգվել է
Ամենադիտված