Արոնյանը Բուխարեստի մրցաշարում մոտ է առաջատարին
Սպորտ
Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ Լևոն Արոնյանը բարելավել է դիրքերը Բուխարեստի մրցաշարի մրցաշարային աղյուսակում:
Արագ շախմատի վերջին երեք տուրում Արոնյանը երկու պարտիա ավարտեց ոչ-ոքի, իսկ մեկում հաղթանակ տոնեց: Նա նորից բարձրացավ մրցաշարային աղյուսակում և այժմ 3-րդն է՝ 18 հնարավորից հավաքելով 10 միավոր: Առաջատարը 12 միավորով Անտոն Կորոբովն է: Հաջորդիվ շախմատիստները կմրցեն կայծակնային մրցաշարում:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան