Սուարեսը կարող է տեղափոխվել ՄԼՍ
Սպորտ
Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լուիս Սուարեսը կարող է հեռանալ ակումբից:
Այս մասին գրում է ESPN: Սուարեսը կարող է տեղափոխվել ամերիկյան ՄԼՍ-ում հանդես եկող «Ինտեր Մայամ»-ի ակումբ, և կատալոնական ակումբն էլ պատրաստ է զիջումների գնալ` ֆուտբոլիստին բաց թողնել անվճար: Սուարեսի պայմանագիրը «Բարսելոնա»-ի հետ ստորագրված է մինչև 2021 թվականը:
Լուիս Սուարեսը «Բարսելոնա» տեղափոխվեց 2014 թվականին: Կատալոնական ակումբի կազմում ուրուգվացի հարձակվողը 4 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, մեկ անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում և 4 անգամ էլ նվաճել է Իսպանիայի գավաթը


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն