Սարգիս Ադամյանը բաց կթողնի Հունաստանի և Իտալիայի դեմ հանդիպումները
Սպորտ
Հայաստանի հավաքականի և «Հոֆենհայմ»-ի խաղացող Սարգիս Ադամյանը բաց կթողնի Հունաստանի և Իտալիայի հավաքականների դեմ կայանալիք հանդիպումները: Այս մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
«Հոֆենհայմ»-ի պաշտոնական նամակի համաձայն՝ պատճառն ազդրի մկանային վնասվածքն է, որի ապաքինման համար կպահանջվի առնվազն 2 շաբաթ»,- ասված է ՀՖՖ-ի հայտարարության մեջ:
Հայաստանի ազգային ընտրանին նոյեմբերի 15 -ին կհյուրընկալի Հունաստանի հավաքականին, իսկ նոյեմբերի 18-ին արտագնա հանդիպում կանցկացնի Իտալիայի հավաքականի հետ:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան