Թրամփը խոստանում է շուտ ավարտել Իրանի հետ պատերազմը, բայց չի բացահայտում՝ ինչպես Հայաստանը նախատեսում է ընդլայնել ՄԱԿ-ի հետ համագործակցությունը ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում Սան Ֆրանցիսկոյի փողոցները ջրի տակ են․ խաթարվել է երթևեկությունը Արհեստական բանականության մրցավազք․ 59 առաջնորդի ահազանգը Միասնական ժամերգություն կանցկացվի Օշականում Կիբերհարձակում Եվրահանձնաժողովի դեմ․ արտահոսքը դեռ հաստատված չէ Իտալիան կիբերպաշտպանության ուժ է ծրագրում՝ 5 հազար մասնագետով Սև ծովի 100 միլիարդ խմ գազը․ Եվրոպայի մատակարարումները կարող են փոխվել Դուք՝ մեր կողքին, մենք՝ ձեր կողքին. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Խցանումները դեռ ծաղիկներն են, դժոխք է սպասվում․ Երևանն ավելի անկառավարելի է դառնալու․ Չախոյան Չինական էլեկտրամեքենաները՝ Լոնդոն–Բրյուսել վեճի կենտրոնում «Հաղթանակ» զբոսայգում Ալբերտ Հովհաննիսյանի և զոհված մյուս հերոսների հիշատակին անկյուն կստեղծվի 

«Չերեզ Աշտարակ Մոսկվա է գնացել». ո՞ւր է եղել վարչապետը (լուսանկարներ)

Հասարակություն

Ինչպես հայտնի է այսօր Արցախում՝ Շուշիում, տեղի ունեցավ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հարսանիքը: Վերջինիս կինը դարձավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանի քույրը: Բնական է՝ հարսանիքին ներկա էր իշխանական, քաղաքական ողջ էլիտան՝ ինչպես Արցախից, այնպես էլ Հայաստանից:

 

Նկատի ունենալով այս հանգամանքը, կարելի էր կռահել, թե ուր էր գնում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ փոքրիկ դստեր՝ Արփիի հետ լուսանկար էր հրապարակել և կից գրել. «Գնում ենք Արցախ»:

 

Ավելի ուշ վարչապետի մեծ դուստրը՝ Մարիամ Փաշինյանը լուսանկար էր հրապարակել Արցախում ծառայող եղբոր հետ, ինչը նշանակում է, որ Փաշինյաններն ընտանիքով Արցախ այցելելու և Աշոտ Փաշինյանին տեսնելու առիթը բաց չեն թողնում:

Այն մասին, որ Փաշինյանը երկրի ղեկին նստելուց հետո նախկինների ավանդույթներն է շարունակում, բազմիցս է խոսվել: Իսկ պետական ուղղաթիռով ոչ թե գործուղման, այլ դրանից անձնական նպատակներով օգտվելու վերաբերյալ պատասխաններում՝ վարչապետն իրեն արդարացնող մի պատճառ մշտապես գտել է:

Չնայած հերթական քննադատություններին՝ վարչապետը շտապեց ճանապարհին կատարված միջադեպի պատմությամբ ակնարկել, որ Արցախ մեկնել է ոչ թե ուղղաթիռով, այլ՝ մեքենայով:

Սակայն սրանով քննարկումների շրջանակը վարչապետն էլ ավելի լայնացրեց. «որտե՞ղ է ուզում մեզ խաբած լինել վարչապետը»: Համացանցում սկսեցին հրապարակել Արցախի քարտեզը՝ ասելով, թե վարչապետը «չերեզ Աշտարակ Մոսկվա է գնացել»: Բանն այն է, որ Երևանից-Շուշի ճանապարհին Հաթերք գյուղի մոտով անցնելու համար Փաշինյանը ստիպված պետք է լիներ ճանապարհից շեղվել մոտ 10-15 կմ: Պատմությունը ոմանք թերահավատորեն են ընդունել և կասկածներ կան, որ վարչապետն Արցախ ամենևին էլ մեքենայով չի գնացել:

  

Հիշեցնենք՝ ոչ վաղ անցյալում Փաշինյանն անդրադարձել էր իր՝ ուղղաթիռով տեղաշարժվելուն, ինչը սոցիալական ցանցերում պարբերաբար թեժ քննարկումների թեմա է դառնում: «Վարչապետի ծառայողական ուղղաթիռն ունի պարտադիր թռիչքային ժամեր։ Սա նշանակում է, որ ջարդոնի չվերածվելու համար այդ ուղղաթիռը պարտավոր է դատարկ էլ օդ բարձրանալ, գնալ Ստեփանակերտով, Վարդենիսով պտտվել-գալ, անգամ եթե վարչապետը նրա մեջ չէ, որովհետեւ իր տեխնիկական կանոնակարգի մեջ գոյություն ունեն պարտադիր թռիչքային ժամեր, և եթե չթռչի, կդառնա մետաղի ջարդոն, կստացվի, որ մենք փչացրել ենք պետական գույքը»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը:

Սակայն վերջինս հաշվի չէր առել այն հանգամանքը, որ դեպի Ստեփանակերտ թռիչքի համար ծախսվող 1 մլն 102 հազար դրամը պետական բյուջեից աննպատակ ծախսելը պետական գույքը ոչնչացնելու պես մի բան է:

Ինչ վերաբերում է ուղղաթիռի թռիչքների պարբերականությանը՝ կառավարությունից տեղեկացրել էին. «Տեխնիկական անհրաժեշտությունից ելնելով, ոչ ուշ քան յուրաքանչյուր 22-րդ օրը` նախորդ թռիչքի կատարման օրվանից, իրականացվում է ստուգողական թռիչք»:

Նշենք նաև, որ Փաշինյանը Հովհաննես Թումանյանի 150-ամյակի միջոցառմանը մասնակցելու համար Դսեղ էր մեկնել  ուղղաթիռով: Ինչպես վարչապետի մամուլի խոսնակն էր նշել. «Ժամանակը տնտեսելու, ավելի արագ հասնելու համար»: Իսկ ուղղաթիռով Իջևան՝ ընկերոջ ծննդյան տարեձարձին գնալու լուրը վարչապետը հերքել էր. «Ընդհանրապես ուղղաթիռը ճոխություն չէ, այլ փոխադրամիջոց, բայց Սևանից Դիլիջան ընտանեկան միջոցառման, իսկ Դիլիջանից Իջևան ընկերոջ տարեդարձին ուղղաթիռով մեկնելը տրամաբանական չէր լինի»,- նշել էր նա:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պուտինը, Թրամփն ու Սի Ծինփինը խաղաղության հռչակագիր են ընդունելԹրամփը չի բացառել Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի միջուկային ստուգումներըԹրամփը խոստանում է շուտ ավարտել Իրանի հետ պատերազմը, բայց չի բացահայտում՝ ինչպեսԹրամփը Օբամային մեղադրել է Ռուսաստանի և Չինաստանի մերձեցման համարՀայաստանը նախատեսում է ընդլայնել ՄԱԿ-ի հետ համագործակցությունը ջրային ռեսուրսների կառավարման ոլորտումՍան Ֆրանցիսկոյի փողոցները ջրի տակ են․ խաթարվել է երթևեկությունըԱրհեստական բանականության մրցավազք․ 59 առաջնորդի ահազանգըԿիմ Չեն Ընը ռազմածովային ուժերի զարգացումը առաջնահերթություն է համարելՄիասնական ժամերգություն կանցկացվի ՕշականումԿիբերհարձակում Եվրահանձնաժողովի դեմ․ արտահոսքը դեռ հաստատված չէԻտալիան կիբերպաշտպանության ուժ է ծրագրում՝ 5 հազար մասնագետովՍև ծովի 100 միլիարդ խմ գազը․ Եվրոպայի մատակարարումները կարող են փոխվելԴուք՝ մեր կողքին, մենք՝ ձեր կողքին. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Խցանումները դեռ ծաղիկներն են, դժոխք է սպասվում․ Երևանն ավելի անկառավարելի է դառնալու․ ՉախոյանՄԱԿ․ Եմենում մարտերից ավելի քան 350 հազար մարդ է տեղահանվելՉինական էլեկտրամեքենաները՝ Լոնդոն–Բրյուսել վեճի կենտրոնում«Հաղթանակ» զբոսայգում Ալբերտ Հովհաննիսյանի և զոհված մյուս հերոսների հիշատակին անկյուն կստեղծվիՍի Ծինփինը մեծ տերություններին առաջարկել է համագործակցության 4 սկզբունքԵվրահանձնաժողովն առաջարկում է նոր վարկ․ Ուկրաինային՝ ևս 45 միլիարդ եվրոԷր Ռիադի օդանավակայանը գործում է՝ հութիների հարձակման մասին պնդումների ֆոնինՄեծ Բրիտանիան Ուկրաինային ավելի քան 1000 հեռահար հարվածային անօդաչու սարք կտրամադրիԹրամփը հաստատել է՝ ԱՄՆ-ն շարունակում է հետախուզական տվյալներ փոխանցել ՈւկրաինայինՍիսիանի, Աշոցքի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում Գողացել են զինվորների համար նախատեսված հանգանակության արկղն ու դրամարկղը. երկու անձ ձերբակալվել էՈւկրաինական անօդաչուները Թաթարստանում նավթային օբյեկտ են թիրախավորելԱՄՆ հետախուզությունը զգուշացնում է․ Իրանի սպառնալիքներն աճել ենԹրամփը հայտարարել է՝ ԱՄՆ-ն ու Չինաստանը ցանկանում են օգնել Ուկրաինայի հարցումՀորմուզով նավթի հոսքը կիսվել է․ մատակարարումների նոր տվյալներըՄերձավոր Արևելքում մնացել է ԱՄՆ-ի 2 ավիակիրԵվրահանձնաժողովում խոշոր կիբերհարձակում․ աշխատակիցների տվյալները վտանգված են13 տարվա սպասումն ավարտվեց․ GTA VI-ը հասավ խաղացողներինՀՀ-ում կանցկացվի սպորտային մարմնամարզության մեծահասակների Եվրոպայի առաջնությունՍթայլս, Այլիշ և Ֆենդեր․ Գլասթոնբերին վերադառնում էԵրևանի Մյասնիկյան պողոտայում բախվել է 4 ավտոմեքենաՀորմուզն ու Իրանը՝ Թրամփ–Սի հանդիպման օրակարգումՀարսանիքին՝ մահ․ «Ֆազ»-ի սպանության մեջ մեղադրվողը՝ ՀՀ-ում44-օրյայի հետևանքով անհայտ կորածների նույնականացման համար ուսումնասիրվել է 4,005 nսկրային նմուշ Իրանի դեմ նոր հարվածնե՞ր․ ինչ է քննարկում Թրամփը՝ ըստ Axios-իԻրանը պնդում է՝ Հորմուզի մոտ 3 տանկեր է ականի բախվելԲագրատ Սրբազանը դատարանում վերահաստատեց, որ իր պայքարը շարունակելու է մինչև վերջ․ ԴանիելյանԹրամփը հայտարարել է՝ ԱՄՆ-ի և Չինաստանի առևտրային հարաբերությունները դարձել են արդարՌուսաստանն ու Վրաստանը բանակցություններ են անցկացրել Մինսկում և գործնական պայմանավորվածություններ ձեռք բերել․ ՌԴ ԱԳՆ Ղահրամանյանը հրապարակել է ուռճացված թիվ. ՊՆ մամուլի քարտուղարՀութիների հարվածից վնասվել է Սաուդյան Արաբիայի ամենաբարձր աշտարակներից մեկըՉինաստանը, Ռուսաստանը և Միացյալ Նահանգները պետք է հարգեն միմյանց. Սի ԾինփինՊուտինի սպառնալիքն ու Սի Ծինփինի զինաթափման կոչը. Երևանից Թուրքիա թռիչքը հետաձգվել էԽարդախության զոհ է դարձել Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի ղեկավարը․ նրանից հափշտակել են 6 մլն դրամ, 1780 եվրո և 41 000 դոլար Օմանի ափերի մոտ 2 տանկերի վրա հարձակում է տեղի ունեցելՄեծ Զիմբաբվե․ քարե քաղաքը Աֆրիկայի սրտումՌուսական հարվածներ Ուկրաինայի Շոստկա քաղաքին․ վնասվել են բնակելի շենքեր, ջեռուցումը խափանվել է
Ամենադիտված