Չինաստանում «մարդու դեմքով» ձուկ են նկարահանել (տեսանյութ)
ՏեսանյութերՉինաստանի հարավային գյուղերից մեկում «մարդու դեմքով» ձուկ են տեսանկարահանել: Տեսանյութը հրապարակվել է չինական Weibo սոցկայքում:
Տեսանյութում կարպ է, որի գլխի վրա բծերի առկայության պատճառով թվում է, թե ձուկը մարդու դեմք ունի՝ բերանով, քթով և աչքերով: Տեսանյութի հեղինակը այնքան է զարմացել, որ բացականաչել է՝ «Ձուկը վերածվել է փերու»:
Մեկնաբանություններում օգտատերերը գրել են, որ այդ անսովոր կարպը ապրում է զբոսաշրջիկների շրջանում հայտնի Մյաո գյուղի մոտակայքում, գրում է 5-tv.ru-ն:
«Ո՞վ կհամարձակվի սա ուտել»,- գրել է օգտատերերից մեկը:


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)