Կնոջը դուրս են հրավիրել Տրետյակովյան պատկերասրահից՝ երեխային կրծքով կերակրելու համար
Մոսկվայում ռուս կնոջը դուրս են հրավիրել Տրետյակովյան պատկերասրահից երեխային կրծքով կերակրելու համար: Կնոջ խոսքով՝ կրծքով կերակրելիս օգտագործել է էրգոպայուսակ, ուստի ներկաները «ոչինչ չեն տեսել»:
«Սրահի աշխատակիցն ինձ հայտնել է, որ անթույլատրելի է այն, ինչ ես անում եմ, այսինքն՝ սրահում երեխայիս կրծքով կերակրում եմ: Չնայած նման դեպքերում ես հատուկ գլխարկով պայուսակ եմ օգտագործում, որը ծածկում է երեխայի գլուխը, կուրծքս դուրս չեմ հանում և փորձում եմ չամաչեցնել մյուսներին»,- իր միկրոբլոգում գրել է նա:
Աշխատակիցը շարունակել է պահանջել կնոջից լքել պատկերասրահը՝ պնդելով, թե «դրա համար մեզ կպատժեն», «Աստված չանի՝ օտարերկրյա հյուրերը տեսնեն» և որ դա «անպարկեշտ» է:
«Ճակատագրի բերումով, նա այդ ամենն ինձ ասելիս շրջապատված էր նկարներով, որոնցում կանայք կրծքով կերակրում էին իրենց երեխաներին»,- գրել է վրդովված կինը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն