Աշխարհի ամենաշատ փիրսինգ ունեցող մարդը ցուցադրել է իր «սատանայական պոզերը»
Այլ
Աշխարհի ամենաշատ փիրսինգ ունեցող մարդը Բրյուսելում կայացած Դաջվածքների փառատոնին ցուցադրել է իր «սատանայական պոզերը», որոնք ենթամաշկային իմպլանտներ են և արժեցել են մոտ 2 հազար դոլար: Այս մասին հայտնում է The Sun-ը:
60-ամյա գերմանացի Ռոլֆ Բուխհոլցը 450 փիրսինգ ունի իր մարմնի վրա: Փիրսինգներից 278-ը գտնվում են նրա սեռական օրգանի վրա և Բուխհոլցի խոսքով՝ դրանք որևէ բացասական ազդեցություն չեն թողնում իր սեռական կյանքի վրա:
«Դա խնդիր չէ ընդհանրապես: Եթե որևէ խնդիր լիներ, ես դրանցից վաղուց կազատվեի»,- ասել է Բուխհոլցը:
Նա նշել է, որ իր կյանքում փիրսինգները խնդիր են առաջացրել միայն Դուբայում, երբ օդանավակայանի աշխատակիցներն իր արտաքինի պատճառով թույլ չեն տվել մուտք գործել Դուբայ:
«Ներգաղթի բաժնում մտածել էին, թե ես «սև կախարդանք» եմ»»,- նշել է Բուխհոլցը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն