Վահան Կոստանյանին մի խորհուրդ տամ՝ «մեծերի» գործերին մի խառնվիր. Վահե Գրիգորյան
Բլոգոսֆերա
ՀՀ ԱԺ «ԲՀԿ» խմբակցության փորձագետ Վահե Գրիգորյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.
«Որպես մեծահոգի մարդ Արարատ Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանին մի խորհուրդ տամ.
Ինչպես ձեր կուսակցության ղեկավարն է ասում. Հանգիստ վեր ընկեք «տեղներդ», դու կոնկրետ քաղաքական ուժերին խորհուրդ տալուց առաջ պետք է հիշես, որ շատ փոքր ես բառի թե բուն, թե փոխաբերական իմաստներով:
Ավելի լավ է քո` օրենքով սահմանված պարտականությունները սովորես և դրանց շրջանակներում օգնես վերադասիդ, այլ ոչ թե խառնվես «մեծերի» գործերին, նամանավանդ, որ հաճախ ոտքի տակ ընկնելու սեր ունես:
Ցտեսություն:
ՀՀ ԱԺ «ԲՀԿ» խմբակցության փորձագետ`Վահե Գրիգորյան»:
Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամլո խոսնակ Վահան Կոստանյանը գրառում էր կատարել, որով մասնավորապես նշում էր. «Այս քառօրյայի ընթացքում քննարկվելու է նաև «օրենքով գողերի մասին օրենքը»։ Հույս ունեմ՝ ԲՀԿ-ն այսօրվանից դասեր կքաղի կատոկի տակ կրկին չընկնելու համար»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն