Մոմավառություն՝ Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոսության շենքի առջև
Սփյուռք
Լոս Անջելեսի հայերը հանդես են եկել վիդեոհայտարարությամբ. որը ներկայացնում ենք ստորև.
«Հարգելի հայրենակիցներ,
Դուք հրավիրված եք Վահե Ավետյանի քառասունքի առթիվ կազմակերպված համահայկական մոմավառությանը: Այն տեղի կունենա օգոստոսի 7-ին երեկոյան 7-ին Լոս Անջելեսում Հայաստանի հանրապետության հյուպատոսության շենքի առջև՝ 346 North Central Ave, Glendale 91203 հասցեում:
Վահե Ավետյանը դաժանորեն սպանվել է «Հարսնաքար» ռեստորանում, որը պատկանում է տխրահռչակ օլիգարխ, պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին՝ Նեմեց Ռուբոյին, ով շարունակում է խուսափել արդարադատությունից:
Այս համահայկական մոմավառությունը ապակուսակցական և որևէ քաղաքական շարժման չհարող միջոցառում է, որը տեղի է ունենալու Հայաստանում և հայկական սփյուռքի համայնքներում:»


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան