Նիկոլ Փաշինյանի անքաղաքավարի վարքը ապշեցրել է իտալացի պաշտոնյային. Secoloditalia (տեսանյութ)
Համաշխարհային ՄամուլԻտալական Secoloditalia պարբերականն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջերս Իտալիա կատարած այցին և դրա շրջանակներում Սենատի նախագահ Էլիզաբետ Կազելատի հետ հանդիպմանը։
Հեղինակը նշում է, որ Հայաստանի վարչապետը վիրավորում է իրենց և պարզաբանում. «Այն պահից, երբ կարմիրներն ու դեղինններն են կառավարությունում, Իտալիայի հետ արտասահմանում այլևս հաշվի չեն նստում։ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի վարչապետն է 2018 թվականից, երբ Հայաստանում հաղթեց «գրիլլոյականների» նման մի շարժում (ընդդեմ կոռուպցիայի և հանուն Եվրոպայի հետ մերձեցման): Բայց երևում է, որ քաղաքավարության կանոնները նրանք դեռ չեն յուրացրել: Գոնե դատելով Սենատում տեղի ունեցածից: Սենատի նախագահ Էլիզաբետա Կազելատին, իրոք, ընդունել էր բարձրաստիճան հյուրին: Բայց նա հինգ րոպե ուշացել էր: Աներևակայելի հայը, ցուցադրաբար, մոտեցել էր սպասասրահի հայելուն և նրա առջև մազերն էր ուղղում: Շարունակելով դա անել նույնիսկ այն բանից հետո, երբ նրան նախազգուշացնում են, որ Նախագահը ժամանել է: Բայց բանը դրանով չի ավարտվում: ՀՀ Վարչապետը Կազելատիի ձեռքը չսեղմելով նրանից առաջ է ընկնում և թողնում նրան ապուշ կտրած:
Secolo d՝Italia-ն նաև արձանագրում է, որ այդ դրվագի վերաբերյալ Հայաստանում իշխող վարչակազմին պատկանող թերթը մեծարել է վարչապետին։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)