Այսօր պայթեց Փաշինյանի հերթական սուտ խոստումը․ Շարմազանով
Բլոգոսֆերա
ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Փաշինյանի «ինքնիշխան ու հպարտ» քաղաքականության արդյունքում 2018-ի նոյեմբերի 2-ին Հայաստանը զրկվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից:
Տարօրինակ է, Հայաստանի վարչապետն այսօր արդեն «գլուխ է գովում», թե ՀԱՊԿ-ում միաձայն որոշել են 2020թ. հունվարի մեկից Բելառուսի ներկայացուցչին հաստատել որպես ՀԱՊԿ գլխավոր քարտուղար:
Հ.Գ. Դեռ մեկ տարի առաջ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հայտարարում էր, թե ամեն ինչ անելու է՝ պաշտպանելու Հայաստանի պետական շահը, որպեսզի մեր երկիրը պահպանի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը:
Հերթական սուտ խոստումը պայթեց»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն