Այն, ինչ չի կարելի ոստիկանին, կարելի է կազակին. Կրասնոդարի նահանգապետ
Ռուսաստան
Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Ալեքսանդր Տկաչովը հայտարարել է, որ Կրասնոդարի երկրամաս կովկասցիների միգրացիայի դեմ այսուհետ կպայքարեն կազակական կամավոր ջոկատները: Այդ մասին գրում է Lenta.ru-ն:
Կրասնոդարի ՆԳՆ կոլեգիայի նիստում Տկաչովը մասնավորապես նշել է, որ «Ստավրոպոլսկում կովկասցիների պատճառով ռուսներն արդեն անհանգիստ են ապրում, հաջորդը մեր նահանգն է»:
Այսպիսով, սեպտեմբերի 1-ից ոստիկանների հետ միասին (և վերջիններիս գլխավորությամբ) փողոցներում պարեկություն է իրականացնելու նաև շուրջ 2500 կազակ: Այդ նպատակի համար նահագնի բյուջեից հատկացվելու է տարեկան 650 միլիոն ռուբլի: Կազակները պարեկության համար ստանալու են ամսական շուրջ 20-25 հազար ռուբլի աշխատավարձ:
Տկաչովը, հիմնավորելով իր քայլը, նշել է, որ ոստիկանները կազակների ուղեկցությամբ իրենց ավելի ապահով կզգան: «Այն, ինչ չի կարելի ոստիկանին, կարելի է կազակին: Դա կարող է լինել կենցաղային և գաղափարական հարթություններում։ Այսպիսով, ես համոզված եմ, մենք չունենք այլ ճանապարհ, մենք իրենց դուրս կմղենք և կարգուկանոն կհաստատենք», նշել է նահանգապետը:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)