1 մլն դոլար մարդասիրական օգնություն սիրիահայերին
Սփյուռք
Հայկական Բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) մեկ միլիոն դոլար կհատկացնի Սիրիայի հայաշատ համայնքին անհրաժեշտ հումանիտար օգնություն ցուցաբերելու նպատակով: Այս մասին տեղեկանում ենք ՀԲԸՄ պաշտոնական կայքէջից:
ՀԲԸՄ հաղորդագրության մեջ նշվում է, որ Սիրայի հայաշատ քաղաքներում՝ Հալեպում, Դամասկոսում, Քամիշլիում լուրջ հումանիտար ճգնաժամ է առաջացրել հայաշատ շրջաններում: Օգնությունն ուղղվելու է Հալեպի, Դամասկոսի և Քամիշլիի կենտրոններին՝ աշխատանքները համակարգելու համար, որպեսզի օգնություն ցուցաբերվի այն ընտանիքներին, որոնք դրա կարիքն ունեն՝ անկախ նրանց գտնվելու վայրից:
Որոշ ընտանիքներ արդեն վնասներ են կրել կառավարական և ընդդիմադիր ուժերի բախումների հետևանքով, որոնց ընթացքում նաև ծանր հրետանի է օգտագործվել:
Քննարկվել է նաև ՀԲԸՄ Կիպրոսի հնարավորությունները որպես ժամանակավոր ապաստան այն ընտանիքներին տրամադրելու հարցը, որոնք ստիպված կլինեն լքել երկիրը: Նրանք նաև պատրաստ են տեղավորել այն սիրիահայերին, ովքեր ստիպված կլինեն լքել իրենց տները:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան