Ձերբակալել են Պուտինի անունը երգում հնչեցնելու համար
Ռուսաստան
Ռուսաստանյան «Մակուլատուրա» խմբի մեներգիչներ Եվգենի Ալեխինը և Կոնստանտին Ստրոկոլսկին ձերբակալվել են «Պուտինի» անունը հիշատակող երգի անմիջապես կատարման ընթացքում։
«Ապագայի ոստիկանը» երգը հնչեցվել է օգոստոսի 5-ին Մոսկվայում կայացած MegaVeganFest փառատոնի ժամանակ և հանդիսականի կողմից ընդունվել է բուռն ոգևորությամբ։ Երգիչների ձերբակալման լուրը BBC Russia-ի թղթակցին հայտնել է վերջիններիս փաստաբան Կուշնիրը, թեև այդ մասին վկայող տեսանյութեր են հայտնվել նաև համացանցում։
Երգիչներին մեղադրանք է առաջադրվել «հասարակական կարգի խախտման» հոդվածով և այժմ նրանց սպառնում է 15 օրվա ազատազրկում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)