Երթ՝ ի հիշատակ ԱՍԱԼԱ-ի նահատակված մարտիկների
Սփյուռք
Այսօրվա ասուլիսին «Նախնյաց հետքերով» ՀԿ նախագահ Արման Մխիթարյանը, անդրադառնալով ԱՍԱԼԱ-ի զոհերի հիշատակին նվիրված արարողություններին, ասաց.«վաղը Եռաբլուրի կամարների մոտից տեղի կունենա երթ՝ ի հիշատակ ԱՍԱԼԱ-ի նահատակված մարտիկների»։
Բանախոսը կարծում է, որ ԱՍԱԼԱ-ի զինյալ ազատագրական պայքարը մեր պատմության լավագույն էջերից է, և ցավոք այն շատ վատ է լուսաբանվում մեր հանրության շրջանում: Հատկապես, պատմության դասագրքերում այս կազմակերպության անունը հիշատակված չէ, չնայած պետությունն ԱՍԱԼԱ-ի զոհերի նկատմամբ արդեն արտահայտել է իր վերաբերմունքը՝ 3 մարտիկների աճյուններն ամփոփելով Եռաբլուր պանթեոնում, այսինքն՝ նրանք համարվում են ոչ թե ահաբեկիչներ, այլ մարտիկներ:
Ըստ բանախոսի՝ ԱՍԱԼԱ-ն ահաբեկչական կառույց որակելը կոպիտ սխալ է, քանի որ այն նպատակ ուներ վրեժ առնե լՀայ դատը լռեցնել ցանկացող թուրքերից։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի