Աննա Հակոբյանն այցելել է «ՍՕՍ Մանկական Գյուղեր» բարեգործական հիմնադրամի Իջևանի մասնաճյուղ
Հասարակություն
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն այցելել է «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի Իջևանի մասնաճյուղ:
Ինչպես հայտնեցին Աննա Հակոբյանի գրասենյակից, Իջևանի քաղաքապետ Հայկ Ղալումյանի, «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի ազգային տնօրեն Սպարտակ Սարգսյանի և հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի տնօրեն Գևորգ Թադևոսյանի ուղեկցությամբ Աննա Հակոբյանը շրջել է խնամքի կենտրոնով, զրուցել այնտեղ ապրող երեխաների և հիմնադրամի ներկայացուցիչների հետ: Վարչապետի տիկինը մասնակցել է հիմնադրամի կազմակերպած ամանորյա միջոցառմանը, դիտել է երեխաների մասնակցությամբ ներկայացումը:


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը