Փոքրիկ գեներալ և ապագա բժիշկ. Էդգարն ու Նուշիկը իրենց մեծ երազանքները բերեցին Արցախից Զախարովան արձագանքել է «իվանների» մասին Առուշանյանի հայտարարությանը. «Նա առաջին հերթին նվաստացրել է Հայաստանի ժողովրդին» Կիմ Չեն Ընը պատի տակ նախանձում է, մտածում է՝ «արա Кто этот Никол?». Զոհրաբյան Թրամփը չի բացառել Վենեսուելան ԱՄՆ 51-րդ նահանգ դարձնելու հնարավորությունը Արցախցիների աջակցության չափը կնվազի. Գազային լարվածություն, աղետ ու խաղաղության նոր շրջադարձ Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 68-ի Ինձ վերագրում եք մտքեր, որոնք ես չեմ արտահայտել, ու դա շատ վստահ եք անում․ Միրզոյան Փլուզում՝ Մալաթիայի տներից մեկում. փրկարարները փլատակներից դուրս են բերել վիրավորներից մեկին Թուրքիան Հունաստանի հետ վեճի ֆոնին Եգիպտոսին առաջարկել է ծովային սահմանների վերաբերյալ համաձայնագիր կնքել ՄԻՊ-ն ու ԵՄ առաքելության ղեկավարը նախանշել են հետագա համագործակցության ուղղությունները Պարենամթերքը 2027 թվականին կթանկանա ևս 7%-ով. Համաշխարհային բանկ Ի՞նչ են ուզում այս մարդիկ, որ Հայաստանը հարևանների հետ նորմալ հարաբերություններ չունենա՞․ Փաշինյան 

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ԶԼՄ ներկայացուցիչների հետ (տեսանյութ)

Տեսանյութեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 25-ին գալիք Ամանորի և Սուրբ Ծնունդի կապակցությամբ ընդունելության է հրավիրել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին: Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը շնորհավորել է ԶԼՄ-ների ներկայացուցիչներին գալիք տոների առթիվ, մաղթել առողջություն, երջանկություն և հաջողություններ:

Վարչապետ Փաշինյանը շնորհավորական խոսքում նշել է.

«Բարև ձեզ հարգելի գործընկերներ:

Ուրախ եմ ձեզ տեսնելու համար և ուզում եմ նախապես շնորհավորել բոլորիդ Ամանորը և Սուրբ Ծնունդը, ձեր, ձեր ընտանիքների, այն  աշխատանքային կոլեկտիվների, լրատվամիջոցների, որոնց դուք ներկայացնում եք:

2018 թվականին տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո մի քանի անգամ առիթ ունեցել եմ հայտարարելու, որ Հայաստանի Հանրապետությունում  մամուլը հեղափոխությունից հետո ազատ է առավել, քան երբևէ: Իհարկե, դրանից հետո եղել են դեպքեր, երբ կասկածի տակ են դրվել այդ հայտարարությունը և պնդումը: Եվ  դրանից հետո այսպիսի մի պրակտիկա է ներդրվել Վլադիմիր Կարապետյանի նախաձեռնությամբ. երբ մենք օտարերկրյա այցերից վերադառնում ենք, վերադարձի ճանապարհին անպայման հրավիրում ենք պատվիրակությանն ուղեկցող լրագրողներին, ես միշտ այդ խոսակցությունն սկսում եմ հարցով՝ ես հետաքրքրվում եմ, թե արդյոք լրագրողների և լրատվամիջոցների ազատությունը Հայաստանի Հանրապետությունում որևէ կերպ սահմանափակվո՞ւմ է: Ուրախ եմ արձանագրել, որ դեռևս իմ այն նախնական հայտարարությանը հակասող տեղեկատվություն չեմ ստացել: Իհարկե, կան որոշակի խնդիրներ, և շատ է բարձրացվում այն հարցը, որ սոցիալական ցանցերում, այսպես ասած, ատելության խոսքի զոհ են դառնում լրատվամիջոցները և լրագրողները, ինչը, իհարկե, լուրջ խնդիր է: Բայց ես ուզում եմ ասել, որ այս առումով կառավարությունը և անձամբ ես գտնվում ենք ճշգրիտ նույն իրավիճակում, ինչ լրատվամիջոցները: Եվ, իհարկե, համաձայն եմ և պատրաստ եմ և հրավիրում եմ, որ մենք համատեղ զբաղվենք այդ հարցով:

Երկրորդ՝ լրատվամիջոցների դեմ տեղի ունեցող հարձակումներ կամ լրատվամիջոցների գործունեությունը խոչընդոտող դեպքեր: Ցավոք, նաև այդպիսի դեպքեր են արձանագրվել, ընթանում է հետաքննություն, քննություն, և ես համոզված եմ, որ բոլոր դեպքերը պատշաճ կքննվեն: Կարող եմ ընդամենը մի բան ասել՝ հնչում են կարծիքներ, որ գուցե թե այդպիսի հարձակումները կամ այդպիսի երևույթներն ուղղորդվում են, առավել ևս՝ կազմակերպվում իշխանությունների կողմից: Ես կարող եմ ասել, որ այդպիսի բան ուղղակի չի կարող լինել, և բացառվում է Հայաստանի Հանրապետությունում այդպիսի որևէ դրսևորում: Ուղղակի չի կարող լինել ի բնե, եկեք արձանագրենք: Ինչ վերաբերում է լրատվամիջոցների և կառավարության հարաբերություններին՝ անկեղծ ասած, լրատվամիջոցները բազմաթիվ պրոբլեմներ են ստեղծում կառավարության համար, բայց վերջնական արդյունքում, այդ թվում՝ թող ներվի ինձ ասել կեղծ լուրերի տեսքով, շատ գոհ եմ այդ պրոցեսից: Ինչո՞ւ, որովհետև երբեմն այդ լուրերը հնարավորություն են ստեղծում կառավարության ներկայացուցիչների, իշխանության ներկայացուցիչների համար՝ խոսել հարցերի մասին, որոնք սովորական պայմաններում նույնիսկ խոսելու պատեհություն չէր լինի:

Հաջորդը՝ դա, ի վերջո, օգնում է, որպեսզի մենք հասնենք մեր հռչակած նպատակներից կարևորագույնին կամ կարևորներից մեկին՝ հասնել կառավարության գործունեության 100 տոկոսանոց թափանցիկության: Եվ ես ուզում եմ ձեզ անկեղծ ասել՝ հանկարծ չմտածեք, թե կառավարության գործունեությունը 100 տոկոսով թափանցիկ է նույնիսկ վարչապետի համար, որովհետև ոչ թե անձից կախված, այլ պետք է արձանագրենք, որ որևէ անձ չի կարող այդքան ինֆորմացիայի տիրապետել: Չնայած այդ ամբողջ ինֆորմացիան ցանկացած պահի օրվա մեջ 24 ժամ հասանելի է լինում վարչապետին, բայց դա չի նշանակում, որ ով էլ լինի, այդ ամբողջ ինֆորմացիային կարող է տիրապետել: Եվ, հետևաբար, լրատվամիջոցների գործունեությունը մեզ օգնում է, որպեսզի որպես կառավարություն առավել թափանցիկ լինենք հանրության առաջ:

Եվ երրորդը՝ ուզում եմ արձանագրել, որ լրատվամիջոցների գործունեությունն օգնում է, որ կառավարությունը, կառավարության բոլոր անդամները լինեն առավել պրոֆեսիոնալ, առավել կարող, առավել պատասխանատու և հաշվետվողական իրենց գործունեության մեջ: Ես ուզում եմ ընդգծել, որ իր բոլոր հայտնի և անհայտ թերություններով և բարդություններով հանդերձ ես շատ կարևոր եմ համարում այն գործունեությունը, որն այսօր Հայաստանի Հանրապետությունում իրականացնում են լրատվամիջոցները: Ես համարում եմ դա օգտակար առաջին հերթին կառավարության համար, հանրության համար, որովհետև եթե մենք ազնիվ ենք, եթե մենք սկզբունքային ենք, եթե մենք հավատարիմ ենք ժողովրդի առաջ մեր ստանձնած պարտավորություններին, որևէ լուր, ի վերջո, չի կարող մեզ վնասել: Իսկ եթե որևէ լուր այս համատեքստում կարող է մեզ վնասել, դա առաջին հերթին մեր պրոբլեմն է, մեր թերությունն է, որի համար մենք, իհարկե, պետք է պատասխան տանք հանրության առաջ առաջին հերթին: Ես ուզում եմ այս առումով շնորհակալություն հայտնել բոլոր լրատվամիջոցներին, որոնք աշխատում են և իրականացնում են հանրային վերահսկողություն կառավարության և ընդհանրապես իշխանության գործունեության նկատմամբ: Այդ քննադատությունները մեզ օգնում են, որ մենք լինենք առավել հղկված, առավել ճշգրիտ, առավել արդյունավետ: Այս մեկուկես տարվա արդյունքներով ես կարող եմ ասել, որ անձամբ ես էլ զգում եմ այդ դրական ազդեցությունը հենց կոնկրետ իմ գործունեության մեջ և ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ այդ գործունեության համար: Բայց նաև չեմ ուզում տպավորություն ստացվի, թե ես մտածում եմ, թե ամեն ինչ պետք է թողնել հենց այնպես, ինչպես կա, որովհետև երբ մենք կարևորում ենք իշխանության թափանցիկությունը և այդ թափանցիկությունն ապահովող գործոնը, գործիքը զանգվածային լրատվամիջոցներն են, հարց՝ իսկ արդյոք տրամաբանակա՞ն չէ, որ հանրությունը նույնկերպ թափանցիկություն ակնկալի զանգվածային լրատվության միջոցներից: Սա, կարծում եմ, նույնքան լեգիտիմ ակնկալիք է, որքան կառավարության, իշխանության, բարձրաստիճան պաշտոնյաների թափանցիկության ակնկալիքը: Ես նաև այս հարցով հրավիրում եմ լրատվամիջոցներին համագործակցության և լուծումներ փնտրելու ու գտնելու:

Եվ քանի որ, այնուամենայնիվ, ֆորմատն աշխատանքային չէ, այլ տոնական, նախատոնական, այս ամենն ուզում եմ ամփոփել հետևյալ արձանագրմամբ. ես երկար տարիներ եղել եմ լրագրող և խմբագիր, այսինքն՝ քաղաքական գործունեությամբ զբաղվելուց առաջ ես որևէ այլ գործունեությամբ չեմ զբաղվել: Եվ ուզում եմ ասել, որ համարում եմ և համոզված եմ, որ չեմ եղել ավելի լավ լրագրող, քան այսօր Հայաստանի Հանրապետությունում գործող որևէ լրագրող, չեմ եղել ավելի լավ խմբագիր, քան այսօր Հայաստանի Հանրապետությունում գործող որևէ խմբագիր: Բայց կարող եմ վստահ ասել, որ ժամանակները, որում ես եմ աշխատել լրագրող և խմբագիր, կամ՝ ժամանակները, որոնցում դուք եք աշխատում լրագրող կամ խմբագիր, շատ ավելի լավն են, քան այն ժամանակները, որոնցում ես եմ աշխատել լրագրող և խմբագիր: Եվ ես սա ասում եմ ընդամենը արձանագրելու համար, որ, կարծում եմ, արժե օգտվել լավ ժամանակների այս հնարավորությունից՝ մեր բոլորի աշխատանքն ավելի լավը դարձնելու համար: Որովհետև գիտեք ժամանակների տարբերությունն ինչո՞ւմն է՝ իմ կարծիքով՝ Հայաստանում շատ կան մարմիններ, կազմակերպություններ, ես ասել եմ ընդհուպ նախարարություններ, ընդհուպ պաշտոնյաներ, որոնք այսօր աշխատում են այն նույն տրամաբանությամբ, ինչ տրամաբանությամբ աշխատում էին 7 տարի առաջ կամ 3 տարի առաջ: Եվ այսօր Հայաստանում կան նաև լրատվամիջոցներ, որոնք աշխատում են այսօր այնպես, ինչպես 7 կամ 3 կամ 10 տարի առաջվա տրամաբանությամբ: Ես չեմ ուզում ասել դա լրատվամիջոցների մասով, կառավարության մասով հստակ արտահայտվել եմ, որ շատ վատ եմ  համարում և չեմ հանդուրժի: Լրատվամիջոցների առումով չեմ ուզում որևէ գնահատական տալ, որովհետև դա յուրաքանչյուրի ընտրության իրավունքն է: Բայց ես ուզում եմ մեր բոլորի ուշադրությունը հրավիրել այս փաստի վրա, որ, այնուամենայնիվ, ժամանակն, կարծում եմ, շատ կարևոր է օգտագործել մեր զանգվածային լրատվության աշխատանքի առավել բարենպաստ միջավայր, առավել բարենպաստ միջավայրն օգտագործել ավելի լավ լրատվական դաշտ, ավելի լավ լրատվամիջոցներ և ավելի լավ լրատվական կուլտուրա ունենալու համար:

Հարգելի գործընկերներ,

շնորհակալ եմ, որ համբերատար լսեցիք: Եվս մեկ անգամ թույլ տվեք շնորհավորել ձեր, ձեր լրատվամիջոցների, ձեր ընտանիքների, ձեր ընկերների և մերձավորների Ամանորը և Սուրբ Ծնունդը և ցանկանալ, որ 2020 թվականին Հայաստանի Հանրապետությունում լրատվամիջոցների գործունեության համար լինեն - ասեցի ցանկանալ, հետո հասկացա, որ սխալ ձևակերպեցի - և պարտավորվել, որ 2020 թվականին Հայաստանի Հանրապետությունում լրատվամիջոցների գործունեության համար կլինեն շատ ավելի լավ պայմաններ, և 2020 թվականին Հայաստանի Հանրապետությունում լրատվամիջոցները կլինեն առավել ազատ, քան երբևէ և նույնիսկ, քան 2019 և 2018 թվականներին:

Շնորհակալ եմ»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Փոքրիկ գեներալ և ապագա բժիշկ. Էդգարն ու Նուշիկը իրենց մեծ երազանքները բերեցին ԱրցախիցԶախարովան արձագանքել է «իվանների» մասին Առուշանյանի հայտարարությանը. «Նա առաջին հերթին նվաստացրել է Հայաստանի ժողովրդին»Կիմ Չեն Ընը պատի տակ նախանձում է, մտածում է՝ «արա Кто этот Никол?». ԶոհրաբյանԹրամփը չի բացառել Վենեսուելան ԱՄՆ 51-րդ նահանգ դարձնելու հնարավորությունըԱրցախցիների աջակցության չափը կնվազի. Գազային լարվածություն, աղետ ու խաղաղության նոր շրջադարձԻսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 68-իԻնձ վերագրում եք մտքեր, որոնք ես չեմ արտահայտել, ու դա շատ վստահ եք անում․ ՄիրզոյանՓլուզում՝ Մալաթիայի տներից մեկում. փրկարարները փլատակներից դուրս են բերել վիրավորներից մեկինԹուրքիան Հունաստանի հետ վեճի ֆոնին Եգիպտոսին առաջարկել է ծովային սահմանների վերաբերյալ համաձայնագիր կնքելՄԻՊ-ն ու ԵՄ առաքելության ղեկավարը նախանշել են հետագա համագործակցության ուղղություններըՊարենամթերքը 2027 թվականին կթանկանա ևս 7%-ով. Համաշխարհային բանկԻ՞նչ են ուզում այս մարդիկ, որ Հայաստանը հարևանների հետ նորմալ հարաբերություններ չունենա՞․ Փաշինյան 40 օր է անցել, ինչո՞ւ ապահովագրական վճարների փոխհատուցումը դեռ չի տրվել. Մնացականյանը՝ Գեւորգ ՊապոյանինԼիոնի մետրոպոլիայի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարանԵնթադրենք,Ադրբեջանի քաղաքացին շեղվել է սահմանված ճանապարհից, ինչ է լինելու․ Այվազյանը՝ Մհեր Գրիգորյանին9 կգ կանեփի չորացված զանգված է հայտնաբերվել․ 1 անձ է ձերբակալվելԾնվել է 44-օրյա պատերազմում անմահացած Ռազմիկ Սահակյանի եղբայրը՝ ԱվետըՌոբերտ Արզումանյանը հեռացավ Ուրարտուի գլխավոր մարզչի պաշտոնիցՀռոմում խաղաղության աղոթք և ընդունելություն է տեղի ունեցել՝ նվիրված Հայաստանի անկախության 35-ամյակինԱժ-ն ԹՐԻՓՓ-ը վավերացրեց. Ուկրաինայից Թուրքիա․ միջազգային լարվածությունՆԳՆ նախարար․ Կապրենք, կտեսնենք՝ Սահմանադրական դատարանն ինչ որոշում կկայացնի10 հազար դոլար, ոսկյա շղթա և թանկարժեք վարսեր․ խոշոր գողություն՝ ԵրևանումՓաշինյան․ «Գնում ես՝ չուգ-չակ, չարակ-չակ, ու ճանապարհն ավարտվում է․ պայմանագիրը բացեք, կարդացեք»Միջուկային սպառնալիք, միաբևեռ աշխարհի վերջ ու պատերազմի կոչեր․ պայթյունավտանգ իրավիճակ աշխարհումՎարդան Ղուկասյանի գործով արդարացման վերդիկտ կա, բայց դատավճիռը դեռ չկա․ պաշտպանԿոնկրետ ինչ տարածքներ է ներառում TRIPP նախագիծը․ ինչո՞ւ չեք հրապարակում քարտեզները. Ղահրամանյանը՝ Մհեր ԳրիգորյանինՄիրզոյանը՝ գերիների հարցով երրորդ երկրների դիմումների և դրանց արձագանքների մասինԱրթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձի գույքի վրա կալանք է դրվելՆոյեմբերի կեսերին կհրապարակվի Սահմանադրության նոր նախագիծը․ Սրբուհի ԳալյանՄիրզոյան․ Ադրբեջանն ասում է՝ մինչև ձեր Սահմանադրությունը չփոխվի, չենք ստորագրիՎրաստանի խորհրդարանն ընդունել է խաղատների մրցաշարերի անցկացման մասին օրենքըԻսպանիայում ողբերգական վթար է․ ֆուտբոլի Գավաթի բոլոր հանդիպումները հետաձգվել ենԼրտեսական ցանցի համար կարո՞ղ է քննիչ հանձնաժողով ստեղծվի. Փաշինյան-ՔՊ-ականի զրույցըՊապիկյան․ 25-օրյա վարժական հավաքների արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ անելիքներ կանՀնդկաստանը Շանհայի համագործակցության կազմակերպության բոլոր երկրներին հրավիրել է «Քաղաքակրթությունների երկխոսության» ֆորումինՅամալի հայրը մեղադրվում է մատուցողուհու վրա թքելու և տղամարդու վրա հարձակվելու մեջԻսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գառնիի տաճար և «Քարերի սիմֆոնիա»Փաշինյանը ցավակցություն է հայտնել Իսպանիայում երկաթուղային վթարի հետևանքով զոհերի կապակցությամբՄեկնարկել է քոլեջների հեռակա ուսուցման հայտերի ընդունումը․ վերջնաժամկետը նոյեմբերի 25-ն էՋրհեղեղներ, վթարներ ու անկարգություններ․ ուշագրավ կադրեր ողջ աշխարհից#ՈՒՂԻՂ․ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է պատգամավորների հարցերինՍլովենիայի ԱԳ նախարարի այցը Հայաստան․ Միրզոյանն ու Կայզերը շարունակել են բանակցություններըՀամբարձում Մաթևոսյանի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել WhatsApp-ում և Telegram-ում Ես հստակ հարց եմ տալիս՝ ակնկալում եմ միանշանակ պատասխան՝ այո՞, թե՞ ոչ. Ֆարմանյանը՝ Առուստամյանին Ղազարյանը՝ Առուստամյանին․Ինչպե՞ս եք հասցրել կապ ունենալ կոռուպցիայի մեջ մեղադրված անձի հետԲյուջեով պլանավորված պետական ներդրումների զգալի մասը չի իրականացվում․ «Լույս» հիմնադրամԹրամփը չեղարկել է ԱՄՆ-ում նավթի և գազի արդյունահանումից մեթանի արտանետումների սահմանափակումներըCOP17-ի կենտրոնում․ հանուն բնության և կենսաբազմազանության պահպանմանՎարդևանյան․ Իշխանություն լինելը հեշտ չէ․ ձեր գործը մարդկանց խնդիրները լուծելն է, ոչ թե հաղթանակներ վերագրելըՔենիայում Էբոլայի 9 դեպք է հաստատվել․ իշխանությունները հույս ունեն երկու ամսում վերահսկել բռնկումը
Ամենադիտված