Էս ի՞նչ հարցեր եք տալիս, բա ձայնն է մերսման սրահում կարևոր. զվարճալի միջադեպ՝ Երևանի ավագանու նիստի ընթացքում
Հասարակություն
Երևանի ավագանու նիստում, որտեղ քննարկվում էր Երևանում որոշ օբյեկտների տեղակայման սահմանափակումների հարցը, զավեշտալի դեպք գրանցվեց: Նշենք, որ օբյեկտները կարող են գտնվել ուսումնական, կրթական, մշակութային, առողջապահական, մարզական և սոցիալական կազմակերպություններից, հիմնարկներից, հաստատություններից, բազմաբնակարան շենքերից, անհատական բնակելի տներից, հանրային սննդի օբյեկտներից, հյուրանոցներից և մի շարք այլ վայրերից նվազագույնը 100 մետր հեռավորության վրա:
Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը հարց ուղղեց՝ ցանկանալով պարզաբանում ստանալ, թե ինչպես է այդ 100 մետրը սահմանվել. «Ինչպես եք դա որոշել, և եթե դա կապված է բարձր ձայնի թույլատրելիության հետ, ապա դա ինչպես է մերսման սրահների վրա տարածվում»:
Սա առաջացրեց ավագանու անդամների և քաղաքապետի բուռն ծիծաղը:
«Էս ի՞նչ հարցեր եք տալիս, պարոն Երիցյան, բա ձայնն է էնտեղ կարևորը»,-հումորով արձագանքեց քաղաքապետ Հայկ Մարությանը:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ