Հալեպահայերի շրջանում խուճապ չկա՞
Սփյուռք
Քիչ առաջ լուրեր տարածվեցին, թե Հալեպում մարտերն արդեն հասել են հայկական թաղամասերին։
Lurer.com-ը կապ հաստատեց հալեպահայերի հետ, ովքեր հաստատել են այն տեղեկությունը, որ մարտերը մոտեցել են հայկական թաղամասին, որտեղ պարբերաբար լսվում են կրակոցներ, որոնք ողջ գիշեր չեն դադարել։
Նրանց փոխանցմամբ, հայերի շրջանում խուճապ չկա, սակայն մարդիկ նախընտրում են մնալ տներում, դպրոցներում դասաժամերը կրճատվել են եռակի, օրեր կան, երբ դպրոցներն առհասարակ փակ են, իսկ եկեղեցին գործում էր մինչև կիրակի։ Չկան տեղեկություններ հնարավոր զոհերի ու ավերածությունների մասին։
Անհրաժեշտ է նշել, որ Սիրիայում գաղտնալսվում են բոլոր հեռախոսազանգերն ու ստուգվում էլեկտրոնային հաղորդագրությունները, այդ իսկ պատճառով կարելի է վերապահորեն մոտենալ սիրիահայերի՝ խուճապի չմատնվելու լուրին:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան