Որոշումը կայացնում եմ ես, և դեռ չեմ որոշել՝ 13-րդ աշխատավարձը տրվելու է, թե չի տրվելու. քաղաքապետ
Հասարակություն
Երեւանի քաղաքապետարանում շարունակվում է ավագանու նիստը։ Նիստին «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հարց ուղղեց՝ ո՞րն է տրամաբանությունը բյուջեով հաստատել 13-րդ աշխատավարձը, քննադատվել դրա համար, ապա այդ աշխատավարձը չտալ։
Քաղաքապետ Հայկ Մարությանը պատասխանելով հարցին՝ ասաց, որ դեռեւս որոշում չունի դրա վերաբերյալ․ «Ես որոշումը դեռ չեմ կայացրել տրվելո՞ւ է, թե՞ ոչ, ինչպե՞ս է տրվելու։ Որոշումն էս րոպեին չկա։ Լրատվամիջոցների հետ զրույցում այսօր ասել եմ՝ այո, մենք տվել ենք եռամսյակային պարգեւավճարները, ասացի որ այս պահին որոշում չկա»։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ