Հնդկաստանում առյուծը կերել է բնական կարիքները հոգացող տղամարդուն
Այլ
Հնդկաստանի Գուջարաթ նահանգի բնակիչը գնացել է բնական կարիքները հոգալու, բայց հայտնվել է առյուծի երախում: Այս մասին հայտնում է Լենտան՝ վկայակոչելով The Hindu-ին:
Դեկտեմբերի 23-ին, վաղ առավոտյան Ջիրա գյուղում բնակվող 55-ամյա տղամարդը գնացել է իր տնից ոչ հեռու գտնվող անտառ՝ հոգալու կարիքները: Այնտեղ էլ առյուծը հարձակվել է նրա վրա:
Հնդիկ տղամարդը մահացել է, նրա մարմինը տեղափոխվել է հիվանդանոց:
Նշվում է, որ նրա տան մոտ գտնվող Գիր անտառը միակ վայրն է, որտեղ ապրում են ասիական առյուծները:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ