Ս-400 զենիթահրթիռային համակարգերի հնարավոր գնման հարցը դեռ չի դիտարկվում. ԳՇ պետ
Հասարակություն
Հայաստանի Հանրապետությունը բանակցություններ է վարում հեռահար սպառազինության գնման վերաբերյալ։
Այս մասին ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը:
Անդրադառնալով Ս-400-ների գնման հնարավորության մասին հարցին՝ գեներալը նշեց, որ առայժմ այդ հարցը չի դիտարկվում։
«Հեռահար սպառազինության այլ տեսակների գնմանն ուղղված որոշակի քայլեր նախաձեռնվել են, բայց համաձայնագրեր առայժմ չեն կնքվել։ Նախատեսում ենք, որ 2022-23 թվականներին սպառազինությունը կլինի Հայաստանում»,- նշեց Դավթյանը։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ