Ալլա Պուգաչովան նկարահանվել է ամանորյա ֆիլմում (տեսանյութ)
ՏեսանյութերԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Ալլա Պուգաչովան նկարահանվել Է բլոգեր եւ հեռուստահաղորդավարուհի Նաստյա Իվլեեւայի ամանորյա ֆիլմում: Այդ մասին երգչուհին հայտնել Է իր Instagram-օգտահաշվում:
Պրիմադոննայի խոսքով՝ Իվլեեւան նկարահանել Է ուրախ ու թեթեւ ֆիլմ: «Գնացքային Նոր տարի» անվանումը կրող հոլովակը հրապարակված Է YouTube-ում:
Посмотреть эту публикацию в Instagram
Արտիստուհին մարմնավորում Է ինքն իրեն. նշանավոր հյուրերին հյուրասիրում Է տոնական ճաշատեսակներով, շփվում ու կատակում Է հյուրերի հետ: Ըստ սյուժեի, Իվլեեւան գնացքի նույն վագոնում հայտնվում Է Մաքսիմ Գալկինի եւ բլոգեր Կիեւստոների հետ:
Նրանք խաղում են սովորական մարդկանց դերեր: Լույս հունվարի 1-ի գիշերը հերոսներից յուրաքանչյուրը ցանկություն Է պահում եւ Ամանորին դրանք կատարվում են: Այսպես, Գալկինի հերոսը հայտնվում Է դղյակում՝ հայտնիների շրջանում, իսկ նրա կինը դառնում Է Պուգաչովան: Կինոնկարին նաեւ մասնակցել են հումորիստ Գարիկ Խառլամովը, երգիչ Արթուր Պիրոժկովը, կոմպոզիտոր Իգոր Նիկոլաեւը եւ ուրիշներ: Դեկտեմբերի 25-ին հրապարակման պահից YouTube-ֆիլմը հավաքել Է ավելի քան 1,8 մլն դիտում:


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)