Ես չեմ պատրաստվում օգտվել վաղ կենսաթոշակի հնարավորությունից․ Արևիկ Պետրոսյան
Քաղաքական
Ես չեմ պատրաստվում օգտվել վաղ կենսաթոշակի հնարավորությունից։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Սահմանադրական դատարանի դատավոր Արեւիկ Պետրոսյանը։
«Ես իմ կենսագրության յուրաքանչյուր էջը լրացրել եմ պատվով, պետականության ամրապնդմանը մասնակցելու բարձր պատասխանատվությամբ։ Ես չեմ պատրաստվում օգտվել վաղ կենսաթոշակի հնարավորությունից եւ հավատարիմ եմ մնալու ՍԴ դատավորի իմ տված երդմանը՝ լինել անկախ, անաչառ եւ իրականացնել սահմանադրության գերակայության ապահովման իմ առաքելությունը»,-նշեց նա։
Նշենք, որ ՍԴ-ում ՀՔԾ ներկայացուցիչները քննում են ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին: ՍԴ-ի բակում ընթանում է նաեւ բողոքի ակցիա։ Այնտեղ են քաղաքական գործիչներ և իրավաբաններ։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ