Թրամփ–Պուտին–Սի հանդիպումը մեկնարկել է․ օրակարգում միջուկային զենքն է Թեյլոր Սվիֆթը վերադարձել է CMA-ի բեմ՝ 13 տարվա դադարից հետո Դեկտեմբերի 3-ին աշխատանքային այցով կմեկնեմ Մոսկվա, կհանդիպեմ Պուտինի հետ. Փաշինյան ԱՄՆ-ի հետախուզության ղեկավարն ահազանգել է Իրանից եկող սպառնալիքների կտրուկ աճի մասին Զելենսկի․ Ուկրաինան խաղաղություն է ուզում և միշտ կառուցողական է գործել Ընդդիմությանը առաջարկում եմ սցենար, որը իմ հեռանալով է ավարտվելու. Փաշինյանը դիմելու է ժողովրդին ԱՄՆ-ն ու Չինաստանը ձգտում են օգնել Ուկրաինայի պատերազմի ավարտին․ Թրամփ ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին Անկախության հռչակագրով մենք անցում ենք կատարել Սովետական Հայաստանից Դաշնակցական Հայաստանի. Փաշինյան ԱՄՆ-ի ավիակիր հարվածային խումբը լքել է Պարսից ծոցը․ ուղղությունը Ճապոնիան է Ռուսաստանն ու Չինաստանը կարող են անցնել համատեղ սպառազինության մշակման Թրամփ–Պուտին հանդիպում․ Կրեմլը բացահայտել է գլխավոր թեման 

Արցախը տարին փակում է 9.1 տոկոս տնտեսական աճով

Արցախ

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը դեկտեմբերի 27-ին հանդիպել է զանգվածային լրատվության միջոցների ներակայացուցիչների հետ՝ ամփոփելու 2019 թվականի գործունեության տարին: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Անդրադառնալով անցնող տարվա տնտեսական հիմնական ցուցանիշներին, պետական նախարարը նշել է, որ տարին եզրափակվում է 9.1% տնտեսական աճով՝ ապահովելով շուրջ 341 մլրդ դրամ ՀՆԱ, որը 1 շնչի հաշվով կկազմի ավելի քան 4828 ԱՄՆ դոլար: Եվ ընդգծել՝ բնակչության կենսամակարդակը բնորոշող այս ցուցանիշով գտնվում ենք տարածաշրջանի երկրների հետ գրեթե նույն մակարդակում:

«2019թ. հունվար-սեպտեմբերին Արցախում մեկ աշխատողի միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 171869 դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 8%-ով: Տարեսկզբից շուրջ 15%-ով բարձրացվել էր առողջապահության ոլորտի աշխատողների աշխատավարձը: Գալիք տարվա հունվարի 1-ից 10%-ով կբարձրանա հանրակրթական ուսումնական հաստատություններում աշխատող ուսուցիչների աշխատավարձը: Միաժամանակ, հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձի մակարդակը սահմանվել է 68000 դրամ` այս տարվա 55000 դրամի դիմաց, իսկ 2020 թվականի հունվարի մեկից կենսաթոշակները կբարձրանան միջինում 10%-ով»,-իր խոսքում նշել է Գրիգորի Մարտիրոսյանը:

Շարունակվել են աշխատանքները գործարար և ներդրումային բարենպաստ միջավայրի ապահովման ուղղությամբ: Հարկային բեռի թեթևացմանն ուղղված օրենսդրական բարեփոխումների ու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկություններին տրամադրված հարկային արտոնությունների շնորհիվ 2019-ին 600 նոր տնտեսվարող սուբյեկտ է ավելացել, ստեղծվել 700 նոր աշխատատեղ:

Ըստ պետական նախարարի ներկայացրած ցուցանիշների, 11 ամիսների ընթացքում արտադրվել է ավելի քան 148 մլրդ դրամի արդյունաբերական արտադրանք, որը 40.2%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը:

«Հանքագործական արդյունաբերությունը տարեսկզբից ցուցաբերել է նվազման միտում: Մշակող արդյունաբերությունը հունվար-նոյեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 2.8 անգամ, էներգետիկան` 9.0%-ով: Սպասվում է, որ երկրում էլեկտրաէներգիայի արտադրության տարեկան ծավալը կկազմի 475 մլն կՎտ/ժ, որը ավելի քան 22%-ով կգերազանցի նախորդ տարվա ցուցանիշը և որից  85 մլն կՎտ/ժ-ը կկազմի արտահանման ծավալը: Ներկայումս գործարկված է 31 փոքր ՀԷԿ, կառուցման փուլում է գտնվում 12-ը: Միաժամանակ, ինչպես գիտեք, որպես հեռանկարային ուղղություն կարևորվում է արևային էներգիայի արտադրությունը: Ընթացիկ տարում ձևավորվել է արևային էներգիայի կիրառմամբ ինքնավար էներգաարտադրողների գործունեությունը կանոնակարգող օրենսդրաիրավական դաշտը»,-ասել է Գրիգորի Մարտիրոսյանը:

Պետական նախարարն անդրադարձել է նաև բնակարանաշինությանն ու հիպոթեքային շուկային՝ նշելով որ 2019 թ. ընթացքում հիփոթեքային վարկավորման  պետական աջակցության ծրագրի շրջանակում 397 ընտանիք բարելավել է իր բնակարանային պայմանները, շրջաններում 387 ընտանիքի տրամադրվել է պետական ֆինանսական աջակցություն:

Ըստ ոլորտների արձանագրված ցուցանիշներին անդրադառնալուց հետո Գ.Մարտիրոսյանը պատասխանել է լրագրողների հարցերին: Տարեվերջյան ամփոփիչ ասուլիսը տևել է ավելի քան երկուսուկես ժամ, մասնակցել են ավելի քան 19 զանգվածային լրատվության միջոցի խմբագիրներ և լրագրողներ, տրվել է ավելի քան 3 տասնյակ հարց:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մոնղոլիայում քաղաքական ցնցում․ խորհրդարանը հաստատել է նախագահի հրաժարականըԹրամփ–Պուտին–Սի հանդիպումը մեկնարկել է․ օրակարգում միջուկային զենքն էԹեյլոր Սվիֆթը վերադարձել է CMA-ի բեմ՝ 13 տարվա դադարից հետոՄիջուկային պատերազմում հաղթող չի լինի․ Սի Ծինփինի կոշտ զգուշացումըԴեկտեմբերի 3-ին աշխատանքային այցով կմեկնեմ Մոսկվա, կհանդիպեմ Պուտինի հետ. ՓաշինյանԱՄՆ-ի հետախուզության ղեկավարն ահազանգել է Իրանից եկող սպառնալիքների կտրուկ աճի մասինԱՏԷՍ-ի առաջնորդները 23 կետանոց հայտարարություն են ընդունելՍի Ծինփինը կոչ է արել հրաժարվել Սառը պատերազմի մտածողությունիցԶելենսկի․ Ուկրաինան խաղաղություն է ուզում և միշտ կառուցողական է գործել Ընդդիմությանը առաջարկում եմ սցենար, որը իմ հեռանալով է ավարտվելու. Փաշինյանը դիմելու է ժողովրդինԱՄՆ-ն ու Չինաստանը ձգտում են օգնել Ուկրաինայի պատերազմի ավարտին․ Թրամփ ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերինԱնկախության հռչակագրով մենք անցում ենք կատարել Սովետական Հայաստանից Դաշնակցական Հայաստանի. ՓաշինյանԱՄՆ-ի ավիակիր հարվածային խումբը լքել է Պարսից ծոցը․ ուղղությունը Ճապոնիան էՌուսաստանն ու Չինաստանը կարող են անցնել համատեղ սպառազինության մշակմանԹրամփ–Պուտին հանդիպում․ Կրեմլը բացահայտել է գլխավոր թեմանՀայաստանը թուրքական կողմի հետ նախատեսում է երկրորդ կամուրջ կառուցել Մարգարայի հատվածում. ՄիրզոյանՊուտինը, Սի Ծինփինը և Թրամփը մեկնարկել են եռակողմ հանդիպումըԱննա Հակոբյանն ապրում է Կոնդի կեցավայրում, ինձ հետ չի խորհրդակցում իր հրապարակային գործունեության վերաբերյալ. ՓաշինյանԻրանին ճնշել տնտեսապես․ ինչու է ԱՄՆ-ը խուսափում լայնածավալ հարվածներիցԴեկտեմբերի 3-ին նախատեսված է հանդիպում Պուտինի հետ. ՓաշինյանԵՄ-ում տարաձայնություններ են․ ինչ պահանջել ՌուսաստանիցԻրանի պատերազմի գինը․ 2,8 միլիարդ բարելի մատակարարման կորուստՏիգրան Ավինյանի ոտքի տակ որևէ մեկը չի փորում, Աննա Հակոբյանն իմ մոտ ընկերոջ քույրն է, մեր երկրի ղեկավարի կինն է. Ալեն ՍիմոնյանՀարավային Կորեայի արտահանումը հատել է 1 տրիլիոն դոլարըՏակաիչի–Պուտին զրույց․ Տոկիոն բարձրացրել է ձերբակալության ու բիզնեսի հարցերըՍահմանադրության նախնական նախագիծը կհրապարակվի հաջորդ շաբաթ. ՓաշինյանԱՄՆ-ի պարտքի նոր վերջնաժամկետը․ սահմանաչափը կարող է սպառվել փետրվարինԵվրոպան հավաքվում է Բեռլինում․ սեղանին Ուկրաինայի անվտանգությունն էԳրենլանդիայի շուրջ վճռորոշ քվեարկություն․ ինչ է ստանում ԱՄՆ-ըԱՄՆ-ն ու Վենեսուելան վերականգնում են պաշտպանական համագործակցությունը․ նոր համաձայնագիրԵրևանն ու Բաքուն պայմանավորվել են փոխանակվել «ճանապարհային քարտեզով»․ Ալեն ՍիմոնյանՄոսկվան, Պեկինն ու Թեհրանը պայման են առաջադրել․ ի՞նչ են պահանջում ՄԱԳԱՏԷ-իցՀայտնի են Հայաստանում ձմեռային զորակոչի ժամկետներըԷր Ռիադում հրթիռային տագնապ․ բեկորները վնասներ են պատճառելԻսրայելը նոր գործողություն է սկսել Գազայում․ թիրախում ստորգետնյա թունելն էՀութիները հայտարարել են Ռիադի օդանավակայանի և ֆինանսական կենտրոնի հրթիռակոծման մասին Հայաստան-Ադրբեջան գործակցությունը անհայտ կորածների խնդրի լուծման ամենաարդյունավետ մեխանիզմն է. ՓաշինյանՊուտին-Թրամփ հանդիպումն ավարտվել է մեկ ժամից էլ շուտՈՒՂԻՂ․ Կառավարության նիստՏարածաշրջանում թշնամի չունենք, ամենամեծ թշնամին ներսի գործակալներն են․ ՍիմոնյանԻ՞նչ եղանակ է սպասվումՎթարների պատճառով մի քանի հասցենրում ջուր չի լինիԿարևոր լուր՝ թոշակառուների համարՊուտինը հայտնել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան հացահատիկի և պարարտանյութի խոշոր մատակարարումների մասինՊուտինը պատրաստ է գործընկերներին տրամադրել թվային և ԱԲ տեխնոլոգիաներՓաշինյան. Անհայտ կորածների հարցի ամենաարդյունավետ լուծումը Հայաստան-Ադրբեջան համագործակցությունն էՌուսական ուժերը հայտնել են Խարկովի և Սումիի մարզերում նոր հարվածների մասինԱլեն Սիմոնյանը դեկտեմբերին Ադրբեջան է մեկնելու, հանդիպելու է ՀաջիևինՌուսական ՀՕՊ-ը հայտնել է սահմանամերձ շրջաններ ուղղված շուրջ 20 ԱԹՍ-ի խոցման մասին
Ամենադիտված