Վթարի է ենթարկվել «Օրինաց երկիր» կուսակցության նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանի 28-ամյա որդին
Արտակարգ Պատահար
Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 14։20-ի սահմաններում Երևան քաղաքի Բայրոնի փողոցի բնակիչ՝ 28-ամյա Վահան Բաղդասարյանը Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում, դեպի Աշտարակ ընթանալիս, իր վարած Mercedes մակնիշի 02 ՕՕ 200 համարանիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Nissan մակնիշի 36 PR 870 համարանիշի ավտոմեքենային և առաջ ընթանալով՝ հայտնվել բացօթյա սրճարանի բակում՝ կոտրելով մարմարե ծաղկամանը։ Նախնական տեղեկությունների՝ վթարի հետւևանքով տուժածներ չկան։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է Nissan-ի վարորդի ինքնությունը, ինչպես նաև հետաքննչի որոշմամբ նշանակվել է սթափության փորձաքննություն՝ պարզելու Mercedes-ի վարորդի սթափության աստիճանը։ Աղբյուրի տեղեկություններով՝ Mercedes-ի վարորդ Վ. Բաղդասարյանն «Օրինաց Երկիր» կուսակցության նախկին նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանի տղան է։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ