Աբովյանի ոստիկանները մոտ երկու տասնյակ գողություն ու գողության փորձ են բացահատել (տեսանյութ)
ՏեսանյութերԴեկտեմբերի 26-ի առավոտյան ոստիկանության Կոտայքի բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում ստացվեց, որ կոտրել են Աբովյանի Սարալանջի փողոցի շենքերից մեկի բակում կայանված «Օպել» մակնիշի մեքենայի ապակին, սրահից գողացել ձայնարկիչի բարձրախոսները, իսկ բեռնախցիկից` գազի բալոնը:
Օպերատիվ խումբը դեպքի վայր մեկնեց: Ոստիկաններն ուսումնասիրեցին մեքենան, կազմեցին համապատասխան արձանագրություններ:
Քրեական հետախույզները բացահայտման ուղղությամբ անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկեցին: Առաջ քաշվեցին և ստուգվեցին տարբեր վարկածներ. ձեռք բերված տեղեկությունների և փաստերի համադրությունը հուշում էր, որ գողությունը հնարավոր է կատարած լինի Սևան քաղաքի Գեղամա փողոցի 34-ամյա մի բնակիչ: Նույն օրը կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Կոտայքի բաժին:
Գողոնը հայտնաբերվեց:
Հետագա միջոցառումներով պարզվել է, որ 34-ամյա տղամարդը դեկտեմբերին Աբովյան քաղաքի փողոցներում և բակերում կայանած մեքենաներից կատարել է մոտ երկու տասնյակ գողություններ ու գողության փորձեր:
Նա տվել է խոստովանական բացատրություն:
Հանգամանքները պարզվում են: Հետաքննությունը շարունակվում է:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)