19-ամյա տղան խաչով սպանել է մանկապիղծ հոգևորականին
Այլ
Ֆրանսիայի Ուազ դեպարտամենտում 19-ամյա Ալեքսանդր Վ.-ն դաժանորեն սպանել է Կաթոլիկ եկեղեցու 91-ամյա մանկապիղծ հոգևորական Ռոջեր Մատասոլին՝ խաչը խրելով նրա կոկորդի մեջ: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:
Նշվում է, որ հոգևորականի դին հայտնաբերել են ոստիկանության աշխատակիցները: Նրա մարմնի վրա եղել են բռնության հետքեր, հավանական է, որ նա մահացել է շնչահեղձությունից:
Ի սկզբանե, Ալեքսանդրին մեղադրանք է առաջադրվել խոշտանգումների, սպանության և ոստիկանների օրինական պահանջներին չենթարկվելու և դիմադրություն ցույց տալու համար, սակայն նրա մոտ հոգեկան խանգարումներ են նկատվել և նա տեղափոխվել է հոգեբուժարան:
Նշվում է, որ հոգևորականը 1960-2000 թվականներին սեռական ոտնձգություններ է կատարել առնվազն 4 տղա երեխայի նկատմամբ: Ենթադրվում է, որ նա ժամանակին բռնության է ենթարկել նաև Ալեքսանդրին: Վերջինս պնդում է, թե չի հիշում սպանության պահը:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)