Ինչպես են երեխային դուրս բերում Ղազախստանում վթարված ինքնաթիռից (տեսանյութ)
ՏեսանյութերZTB.kz-ը տեսանյութ է հրապարակել, որում փրկարարները երեխային դուրս են բերում Ղազախստանում վթարի ենթարկված ինքնաթիռից:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ողբերգությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 27-ի առավոտյան «Բեք Էյր» ավիաընկերության ինքնաթիռի՝ Ալմաթիից Նուր-Սուլթան թռիչքի ժամանակ: Ինքնաթիռում եղել է 95 ուղևոր և անձնակազմի 5 անդամ: Օդանավը թռիչքի ժամանակ կտրուկ կորցրել է բարձրությունը և բախվել բնակելի շինությանը: Հրդեհ չի բռնկվել:
Ղազախստանի արդյունաբերության և ենթակառուցվածքների զարգացման նախարարությունը հայտարարել է բոլոր Fokker-100 տիպի ինքնաթիռների թռիչքների դադարեցման մասին, դադարեցված է նաև ավիաընկերության գործունեությունը: Վթարի զոհերի թիվը հասել է 15-ի: 14-ը մահացել են տեղում, մեկը՝ հիվանդանոցում: Քաղաքի օդանավակայանի մամուլի ծառայությունը հրապարակել է բժշկական օգնություն ստացած փրկված ուղևորների նախնական ցուցակը: Այդ ցանկում 60 մարդու անուն է նշված:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)