Նիկոլ Փաշինյանին բողոքած տղամարդը հրաժարվել է հաղորդում տալուց
ՀասարակությունԴեկտեմբերի 27-ին «YouTube» կայքէջում տեսանյութեր էր հրապարակվել, որտեղ քաղաքացին ՀՀ վարչապետին բողոքում է, որ ՀՀ ՊԵԿ հյուսիսային մաքսատան մոտ իրեն ծեծի են ենթարկել:
Տեսանյութն ուսումնասիրվել է և օպերատիվորեն դեպքի վայր ժամանած ոստիկանության ծառայողները պարզել են ենթադրյալ հանցագործության մասին հայտնած քաղաքացու ինքնությունը։ Տղամարդը հրաժարվել է հաղորդում տալուց և հայտնել է, որ նշված հայտարարությունն անելիս եղել է վրդովված վիճակում՝ մաքսատան դիմաց առաջացած հերթերի պատճառով, և իրականում իրեն ոչ ոք չի ծեծել։
Չնայած տղամարդու պարզաբանումներին, այնուամենայնիվ՝ ոստիկանության Կումայրիի բաժնում նյութեր են նախապատրաստվել։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ