Մի փաստաթղթի պատմություն. իրո՞ք Խաժակյանի «ջոկերները» «վեցնոց» են
ՀասարակությունՔիչ առաջ «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ՀՔԾ ներկայացրեց պաշտոնեական լիազորությունների անցման և պաշտոնեական կեղծիքի գործով նոր փաստաթուղթ:
«Ես այսօր ուզում եմ ձեզ ցույց տալ մի շատ հետաքրքիր փաստաթուղթ, որը բացահայտ վկայում է այն մասին, որ քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը ինչ-ինչ պատճառներից ելնելով իրականում չի նշանակել Հայկ Սարգսյանին Երևանի քաղաքապետի պաշտոնակատար, և Հայկ Սարգսյանի կողմից ստորագրված 70 և ավել իրավական ակտերը առ ոչինչ են...։ Ես կարծում եմ, որ իրավապահները պետք է քննեն ինքնիրավչության հոդվածով հարուցելու հարցը, որովհետև Հայկ Սարգսյանը քաղաքապետի որոշումների և կարգադրությունների տակ ստորագրել է այն դեպքում, երբ դրա հիմքում չուներ որևէ իրավական ակտ»,- մեկնաբանելով իր կողմից հրապարակված փաստաթուղթն ասել էր Խաժակյանը։
Նրա գործողություններին անմիջապես պատասխանեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ մասնավորապես նշելով, որ նույն փաստաթուղթը ՀՔԾ նույն պաշտոնյային նախօրեին ներկայացրել է աշխատակազմի քարտուղար Վահե Խաչատրյանը: Նա նաև հետգրություն էր թողել. «Պարոն Խաժակյանի բոլոր «ջոկերները», կարծես թե, «վեցնոց» են դուրս գալիս»:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ