«Արարատ»-ի մարզիչը հեռացել է ակումբից
Սպորտ
Երևանի «Արարատ»-ի գլխավոր մարզիչը հեռացել է ակումբից:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Արարատի» և Վադիմ Լազորենկոյի միջև պայմանագրի ժամկետն ավարտվել է, և կողմերը փոխադարձ համաձայնությամբ որոշել են չերկարաձգել այն:
Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի 15 տուրերից հետո «Արարատ»-ը մրցաշարային աղյուսակում 4-րդն է 27 միավորով: 28 միավորով առաջատարը «Լոռի»-ն է:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)