Ապօրինի ծառահատման հետքերով
Հասարակություն
Դեկտեմբերի 27-ին, ժամը 20.30-ի սահմաններում, ոստիկանության Թումանյանի բաժնի ՊՊԾ դասակի ծառայողները, ապօրինի ծառահատումների դեմ տարվող պայքարի շրջանակներում, Եղեգնուտ-Դսեղ ճանապարհին ստուգման նպատակով կանգնեցրել են «ԳԱԶ-66» մակնիշի մեքենան` բեռնված շուրջ 4.5 խմ փայտանյութով:
Եղեգնուտ գյուղի բնակիչ 50-ամյա վարորդը փայտանյութի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ նույն օրը Եղեգնուտ գյուղի հարակից անտառում բենզասղոցի գործադրմամբ ծառ է հատել և տեղափոխում է իր տան բակ:
Փայտանյութով բեռնված մեքենան բերվել է ոստիկանության Թումանյանի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Նախապատրաստվում են նյութերը:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)