Բացահայտվել է բնակարանային գողության դեպք
Հասարակություն
Դեկտեմբերի 24-ին, ժամը 16.55-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ ժամը 08.50-ից 15.30-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Գրիբոյեդովի 2-րդ շենքի բնակարաններից մեկի դուռն ու գողացել ոսկե 2 ականջօղ, ոսկե 6 զարդ և կավե դրամարկղ՝ լցված 500 դրամանոց մետաղադրամներով:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, ոստիկանության Արաբկիրի և Իջևանի բաժինների ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում, դեկտեմբերի 27-ին, ժամը 22.20-ին, Իջևան քաղաքի Երևանյան փողոցում հայտնաբերել և գողությունը կատարելու կասկածանքով բերման են ենթարկվել 54-ամյա մի կնոջ։ Նա տվել է խոստովանական բացատրություն։
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)