Եվրոպան նստած է ադրբեջանական գազի ասեղի վրա. կախվածությունը մեծանում է (տեսանյութ) Փաշինյանը նոր պատերազմով շանտաժի էր ենթարկում ժողովրդին․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ) «Դու բոլորին շուն ու շանգյալ ես ասում, տականք բառից վիրավորվե՞լ ես»․ Փաշինյանը 6մլն է պահանջում (տեսանյութ) Նարեկ Կարապետյանին կզրկե՞ն անձեռնմխելիությունից. Լավրովը կոշտ հայտարարություն է արել Եվրոպային (տեսանյութ) Կայացավ Շրջակա միջավայրի նախարարին կից ձևավորված հասարակական խորհրդի հերթական նիստը «Փաստաբանին վկա դարձնելը քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորումն է»․ Արման Աբովյան «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու դիմաց 40 հազար դրամ օգնություն են խոստացել․ գործը դատարանում է Երևանի կենտրոնում փոշու մակարդակը կրկին գերազանցել է թույլատրելի սահմանը Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ Փրկարար ծառայությունը հրդեհների կանխարգելման նպատակով իրականացնում է լայնածավալ իրազեկման աշխատանքներ «ՊԱՆԻՐ ՉԱՆԱԽ 45%» արտադրատեսակը կրկին կարտադրվի Ժաննա Անդրեասյանը հետևել է Վաղարշապատի և Աշտարակի դպրոցների շինարարական աշխատանքների ընթացքին 

Իշխանությունն ուզում է այլ Սահմանադրական դատարան ունենալ, իրեն հաճո և ենթարկվող․ Լարիսա Ալավերդյան

Քաղաքական

Դեկտեմբերի 27-ին Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին Հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք է առաջադրել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով՝ «պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ»։ Լուրը հասարակության մեջ տարակարծությունների պատճառ դարձավ: Մի շարք իրավաբաններ պնդեցին, որ խախտվել է ՍԴ դատավորի անձեռնմխելիությունը հաստատող օրենքը և, որ առանց Սահմանադրական դատարանի համապատասխան ակտի Հրայր Թովմասյանին մեղադրանք առաջադրել չէր կարելի, սրան ի պատասխան եղավ պաշտոնական հայտարարություն Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի կողմից:

Նա պնդեց` քանի որ գործը չի վերաբերվում դատավորի կարգավիճակից բխող գործողություններին, այլ վերաբերում է պարոն Թովմասյանի նախարար աշխատած ժամանակահատվածում ինչ-ինչ ենթադրյալ չարաշահումներին, այդ պատճառով գործընթացն օրինական է և ՍԴ-ի թույլտվությունը քրեական հետապնդում իրականացնելու համար չի պահանջվում: «Այս մասով ՍԴ դատավորն անձեռնմխելիություն չունի»,-նշել էր Բադասյանը:

Թեմայի մասին ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցել է Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանի հետ, պարզելու` որքանով է մեղադրանքն իրավաչափ և արդյոք օրենքներ չեն խախտվում: «Մեղադրանքի մեջ այնքան շատ անորոշություն կա, ես միայն մեկը նշեմ, որ այն ինչ ձեռք է բերվել, ձեռք է բերվել Հրայր Թովմասյանի կողմից, բայց այլ անունով: Իրավաբանական փորձը ցույց է տալիս, որ դա ապացուցելու համար օգտվելու են տարբեր անձանց ցուցմունքներից, ինչը շատ մեծ ռիսկեր է պարունակում: Մեղադրանքի շարադրանքը ինձ համար ծայրից ծայր կասկածելի է: Ինչ վերաբերում է օրենքին, ես համոզված եմ, որ հայերենով գրված յուրաքանչյուր նախադասություն բոլորս պետք է հասկանանք միակերպ: Եթե օրենքում նշված է, որ ՍԴ դատավորն ու նախագահը չեն կարող ձերբակալվել առանց ՍԴ թույլտվության, ուրեմն չեն կարող, և այլ տարբերակ լինել չի կարող»,-ասաց Ալավերդյանը:

Խնդրեցինք անդրադառնալ Ռուստամ Բադասյանի մեկնաբանությանը, Ալավերդյանն ի պատասխան ասաց, որ Բադասյանը հոդվածը մեկնաբանում է սխալ ձևով: «Հոդվածում չկա գրված, թե անձեռնմխելիությունը կոնկրետ ինչ ժամանակահատվածի է վերաբերում: Բադասյանն էլ լավ գիտի, որ անկախ նրանից, թե ինչ մեղադրանք է առաջադրվել, մեկ է, օրենքը պայմաններ չի դնում, անձեռնմխելիությունը պետք է պահպանվի: Անձեռնմխելիությունը բացարձակ նորմ է, օրենքը դրա վառ ապացույցն է, որը շատ պարզ է գրված, և երկակի մեկնաբանության տեղիք չի տալիս»:

Ալավերդյանն անդրադառնալով ՍԴ-ի հանդեպ սկսված գործողություններին, ասաց, որ իշխանությունը նպատակ ունի և հասնելու է իր նպատակին ամեն գնով: «Իրենք ասում էին, որ ցանկացած գնով ելք կգտնեն իրենց նպատակին հասնելու համար, հիմա էլ այդ ճանապարհին են: Եթե այս տրամաբանությամբ առաջնորդվենք, ապա Թովմասյանին շուտով կձերբակալեն: Իշխանությունն ուզում է այլ Սահմանադրական դատարան ունենալ, իրեն հաճո և ենթարկվող»:

Մեր այն հարցին, թե արդյոք ներկայիս ՍԴ-ն նախկին իշխանություններին չի ենթարկվել, Ալավերդյանն ասաց. «Ինչ-որ որոշումների դեպքում գուցե, բայց լիարժեքորեն՝ ոչ, կարող ենք հիշել դեպքեր, երբ ՍԴ-ն գործել է լրիվ անկախ և դատարանի կողմից կայացված որոշումը չի համընկել իշխանությունների կարծիքին»: Եզրափակելով զրույցը՝ Ալավերդյանը կարծիք հայտնեց, թե Հրայր Թովմասյանի ձերբակալությունը ժողովրդի մեծ մասի համար սպասելի է և իշխանությունը սրանով փորձում է նաև հօգուտ իրեն տրամադրել հասարակական տրամադրությունը: «Մանիպուլատիվ տեխնոլոգիա է, հաստատ կազդի մարդկանց վրա: Նախկինների հետ կապված յուրաքանչյուր անձի ձերբակալությունը ժողովրդի համար կարևոր է դարձել»:

Աիդա ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ջուրը և առողջությունը. ինչ ազդեցություն ունի այն օրգանիզմի վրաՀրդեհ է բռնկվել ԹուրքիայումՇվեյցարիան ակտիվացնում է ֆինանսական ոլորտի թվայնացման գործընթացըՄեծ Բրիտանիայում խստացվում են առցանց խարդախությունների դեմ պայքարի միջոցառումներըՄադուրոյի և նրա կնոջ գործով դատական լսումները կսկսվեն 2027 թվականի հունիսին Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին. ՊեսկովՄոսկվայի մարզից ավելի քան 33 հազար միգրանտ է արտաքսվելՃապոնիայում քննարկում են աշխատաժամանակի կրճատման նոր նախաձեռնությունԳերմանիայում գործազրկության մակարդակը շարունակում է մնալ տնտեսագետների ուշադրության կենտրոնումՄեդալներ՝ շախմատի միջազգային մրցաշարիցԵՄ-ն և Մեծ Բրիտանիան քննարկում են համագործակցության նոր ուղղություններըԴեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են համատեղ նախաձեռնություններըԵթե ԱՄՆ-ն խոցի Իրանի կամուրջները կամ էլեկտրակայանները, Թեհրանի պատասխանը խիստ կլինիՆԱՏՕ-ն ուժեղացնում է համագործակցությունը դաշնակից երկրների հետԿոնգոյում և Ուգանդայում Էբոլայից մահացել է ավելի քան 1000 հոգիԱԱ-2026-ի լավագույն ֆուտբոլիստների տասնյակը՝ ըստ AIPS-իՍիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ տեղադրվել են անվտանգային սյուներՌուբեն Ռուբինյանի կարգադրությամբ ԱԺ-ի պարգևատրման գումարը կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի միջևՓորձագետը նշել է, թե երբ է բնակարանի վարձակալությունն ավելի շահավետ, քան հիփոթեքըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի մարզումՌուսաստանի ԶՈւ-ն հարվածներ է հասցրել Ուկրաինայի նավահանգիստներին և ծովային նավերինԵթե վերահսկողություն չլինի, մարդիկ կհիասթափվեն. Անուշ Պողոսյանը` առողջապահության ապահովագրության մասինՉինաստանը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել բարձր մակարդակի շփումներ կազմակերպելու հարցումԻնքնասպանություն գործած Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել. ArmLurՀայաստանի և Կանադայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններԵվրոպան նստած է ադրբեջանական գազի ասեղի վրա. կախվածությունը մեծանում է (տեսանյութ)Բարձր եմ գնահատում ՄԹ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարության ամրապնդմանը․ Փաշինյանը՝ ԲըրնհեմինՈղջունում ենք ՀՀ-Ադրբեջան հարաբերություններում տեղի ունեցող պատմական տեղաշարժը․ Գերմանիայի ԱԳՆԿԸՀ-ն չի մերժել Ն․ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու մասին միջնորդությունըՓարիզում ամերիկացի միլիարդատիրոջից գողացել են շուրջ 1,3 մլն եվրո արժողությամբ զարդերով ճամպրուկ Քրիստոսի Խաչափայտի մասունքը կբերվի Արագածի Սուրբ Աստվածածին եկեղեցիՓաշինյանը նոր պատերազմով շանտաժի էր ենթարկում ժողովրդին․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)Հարավային Կորեայում ընդլայնվում են կիբեռանվտանգության միջոցառումներըՖրանսիան ներկայացրել է պետական բյուջեի խնայողությունների նոր ծրագիրՄԱԿ-ը կոչ է արել մեծացնել աջակցությունը փախստականներինԱվստրալիայում խստացվում են անչափահասների սոցիալական ցանցերից օգտվելու կանոններըԶախարովան սպառնացել է պատժով.ԿԸՀ-ն մերժեց միջնորդությունը․ Կարապետյանը չի կալանավորվի (տեսանյութ)«Դու բոլորին շուն ու շանգյալ ես ասում, տականք բառից վիրավորվե՞լ ես»․ Փաշինյանը 6մլն է պահանջում (տեսանյութ)Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվելԱրագածոտնի թեմի հոգևորականներն ու հավատավոր ժողովուրդը կմասնակցեն միասնական ժամերգությանАТОР-ը գնահատել է Թուրքիայում Կոքսակի վիրուսի հետ կապված իրավիճակը«Mercedes»-ի վարորդը շարժվել է լիցքավորման ժամանակ․ վառելիքաբաշխիչ աշտարակը ընկել է «Nissan»-ի վրաՓաշինյանը և Գերմանիայի կանցլերը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանըՆարեկ Կարապետյանին կզրկե՞ն անձեռնմխելիությունից. Լավրովը կոշտ հայտարարություն է արել Եվրոպային (տեսանյութ)ՆԱՏՕ-ի երկրներից մեկը Լեհաստանին առաջարկել է իրեն փոխանցել Ուկրաինայի համար նախատեսված ՄիԳ-29 կործանիչները Կայացավ Շրջակա միջավայրի նախարարին կից ձևավորված հասարակական խորհրդի հերթական նիստը Սևաստոպոլում հայտնել են ԱԹՍ-ների հարձակման մասինՃամբարակի զորամասում միջադեպի հետևանքով մահացած Նարեկ Թորոսյանն իմ ուսանողն էր․ Տիգրան ԱբրահամյանԻսլամաբադը մտահոգված է Մերձավոր Արևելքում Էր-Ռիադին հակամարտության մեջ ներքաշելու փորձերովՀրդեհ է բռնկվել Գավառ-Մարտունի ճանապարհին գտնվող մատուռում․ այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ամենադիտված