Վթար Սարալանջի փողոցում. կա տուժած
Արտակարգ Պատահար
Դեկտեմբերի 29-ին՝ ժամը 19:48-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի փողոցի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է 2 ավտոմեքենա. կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ բախվել են «Volkswagen Golf» (վարորդ՝ Հակոբ Գ., ծնված 1979 թ.) և «Opel Zafira» (վարորդ՝ Գևորգ Գ., ծնված 1988 թ.) մակնիշների ավտոմեքենաները:
Փրկարարները Հակոբ Գ.-ին դուրս են բերել արգելափակումից: Վերջինս հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)